Մոսկվայի միտրոպոլիտ Ալեքսիի եկեղեցի (Բեսսերգենևսկայա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոսկվայի միտրոպոլիտ Ալեքսիի եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԲեսսերգենևսկայա (Օկտյաբրսկի շրջան)
Դավանանքուղղափառություն
ԹեմՇախտիի թեմ
Հիմնական ամսաթվերը1882
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Հիմնադրված1882
Քարտեզ
Քարտեզ
s-aleksiy.narod.ru

Մոսկվայի միտրոպոլիտ Ալեքսիի եկեղեցի (ռուս.՝ Церковь Алексия, митрополита Московского), ուղղափառ տաճար Ռուսաստանի Ռոստովի մարզի Օկտյաբրսկի շրջանի Բեսսերգենևսկայա գյուղում։ Ենթարկվում է Շախտիի և Միլլերովոյի թեմի Նիժնեդոնսկի գործակալությանը[1]։ Ռուսաստանի Դաշնության մշակութային ժառանգության օբյեկտ է[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեսսերգենևսկայա գյուղի Մոսկվայի միտրոպոլիտ Ալեքսիի եկեղեցու մասին առաջին հիշատակումը վերաբերում դեռևս 1647 թվականին։ Հին եկեղեցու խարխլվածության պատճառով 1797 թվականին կառուցվում է նոր, կրկին փայտե եկեղեցի զանգակատնով, ու ևս մեկը՝ կապված նրա հետ։ Վերջինս օծվել է 1800 թվականին նույնպես միտրոպոլիտ Ալեքսիի անվամբ։ 1810 թվականին գյուղը տեղափոխվել է նոր վայր։ Տեղափոխել են նաև տաճարը։ 1858 թվականին այն կրկին տեղափոխվել է, այս անգամ՝ Կազաչի-Կադամովսկի խուտոր[3]։

1882 թվականին փայտե տաճարի փոխարեն կառուցվել է քարե եկեղեցի։ Հին տաճարն ավելի ուշ տեղափոխվել է Յագոդինկա խուտոր[4]։ Նոր եկեղեցին ուներ երկու խորան՝ հանուն Աստվածածնի Կազանյան սրբապատկերի և Երեք Սրբազանների[3]։

1920-ական թվականներին եկեղեցին փակվել է և դարձել անասնակերի պահեստ։ 1957 թվականին զանգակատան ներսում պայթել է գնդաձև կայծակ, ինչն առաջացրել է պատերի միջանցիկ ճաքեր[3]։

1992 թվականին Ռոստովի իշխանությունների որոշմամբ եկեղեցու շենքը ճանաչվել է Ռուսաստանի Դաշնության մշակութային ժառանգության օբյեկտ[2]։

Ներկայումս եկեղեցին կրկին գործում է[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Бессергеневская|Церковь Алексия, митрополита Московского». sobory.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
  2. 2,0 2,1 «Памятники истории и культуры (объекты культурного наследия) народов Российской Федерации». old.kulturnoe-nasledie.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Храм Алексеевский ст. Бессергеневская — Нижнедонское Благочиние» (ռուսերեն). don-blago.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
  4. В хуторе Ягодинка освятили церковь, построенную в честь Святой Троицы
  5. «Храм Алексеевский ст. Бессергеневская — Нижнедонское Благочиние». don-blago.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.