Նադեժդա Չեռնիխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նադեժդա Չեռնիխ
Ծնվել էհունվարի 2, 1977(1977-01-02) (47 տարեկան)
ԾննդավայրԴոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող, բանաստեղծուհի, բանասեր և գրական քննադատ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՌոստովի պետական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
Ժանրերպոեզիա
ԱշխատավայրՀարավային դաշնային համալսարան

Նադեժդա Վսևոլոդովնա Չեռնիխ (ռուս.՝ Надежда Всеволодовна Черных, գրական կեղծանունը՝ Նադյա Դելալանդ (ռուս.՝ Надя Делаланд), հունվարի 2, 1977(1977-01-02), Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս բանաստեղծ և բանասեր, գրաքննադատ, բանասիրական գիտությունների թեկնածու։ Բանաստեղծական յոթ գրքի հեղինակ։ Ռուսաստանցի գրողների միության և Գրողների հարավռուսական միության անդամ։

Կյանք և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նադեժդա Չեռնիխը (Նադյա Դելալանդ) ծնվել է 1977 թվականի հունվարի 2-ին, Դոնի Ռոստով քաղաքում։ 1998 թվականին ավարտել է Ռոստովի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 2003 թվականին ավարտել է Ռոստովի պետական համալսարանի ասպիրանտուրան։

2006-2009 թվականներին՝ Հարավային դաշնային համալսարանի աշխատակից, լատիներենի դասախոս, լեզվաբանության ներածություն և Մարինա Ցվետաևայի լեզվի հատուկ դասընթաց։ 2009 թվականի նոյեմբերից՝ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի դոկտորանտ (բանասիրության և արվեստների ֆակուլտետ)։

Նադեժդա Չեռնիխը բանաստեղծություններ սկսել է գրել վեց տարեկանից։

Հրապարակվել է «Վեչերնի Ռոստով», «Կուլտուրա Դոնա», «Կովչեգ Կավկազա», «Մոլոտ» և այլ թերթերում, ամսագրերում, հետևյալ ալմանախներում և ժողովածուներում. «Պուշկինսկայա, 150», «Դոն», «Խաղանիշ» (Սամարա), «Նախաբան» (Մոսկվա), «Հրեշտակի անատոմիա» (Մոսկվա, 2002, «Դեբյուտ» մրցանակ), «Իլյա» (Մոսկվա, 2004, 2005), «Ռուսաստանի ժողովուրդների ժամանակակից գրականություն։ Հատոր I. պոեզիա» (Մոսկվա, 2003), «Հունիսի քսանհինգ» (Ռյազան), «Քնար» (Դոնի Ռոստով, 2005), «Խաչմերուկ» (Դոնի Ռոստով, 2005) և այլն, էլեկտրոնային հրատարակություններում (ներառյալ՝ «Թիավոր աղջիկը» սկավառակային ամսագիրը)։

Նադեժդա Վսևոլոդովնան «Էրոս, Թանատոս, Լոգոս» (2005), «աբվգդ և այլն» (2007), «Ձեռագրի իրավունքով» (2009), «Նախշուն խուրջին» (2010), «Երազ եզրին» (2014) բանաստեղծական գրքերի հեղինակ է։ Հրապարակվել է «Արիոն», «Գվիդեոն», «Նովայա յունոստ», «Նևա», «Յուժնոյե սիյանիե», «Լիտերատուրնայա ուչոբա», «Վոպրոսի լիտերատուրի» և այլ ամսագրերում։

Նադեժդա Վսևոլոդովնան Ռոստովի պոեզիայի փառատոնի (Դոնի Ռոստով, 2002), Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության (Մոսկվա, 2004) մրցանակների դափնեկիր է։ Բանաստեղծական համացանցային «Ոսկե աշուն» մրցույթի («Տեսանկյուն» անվանակարգում, Սմոլենսկ, 2004), Նահանգապետի մրցանակի (Դոնի Ռոստով, 2008), «Արծաթե Աղեղնավոր» բանաստեղծական միջազգային մրցույթի դափնեկիր («Արծաթե ձայն» հատուկ մրցանակ, Լոս Անջելես - Կիև - Տրուսկավեց, 2008)։ 2011 և 2012 թվականներին «Պոեզիա» անվանակարգում մտել է «Դեբյուտ» մրցանակի երկար ցուցակի մեջ։

«Ճանապարհ դեպի տաճար-2014» միջազգային մրցույթի Գրան պրիի դափնեկիր է։

Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանում Նադյա Դելալանդի բանաստեղծությունների նյութի հիման վրա գրվել են ձայնաիմաստաբանության (2007), իսկ Չեբոքսարիում՝ իմաստաբանության վերաբերյալ (2006) կուրսային աշխատանքներ։

Նադյա Դելալանդի բանաստեղծությունները ուսումնասիրվում են նաև որպես Դ. Կուզմինի (Մոսկվա), Լ. Զուբովայի (Սանկտ Պետերբուրգ), Ն. Ֆատեևայի (Մոսկվա), Վ. Կուլպինայի (Մոսկվա) և այլոց ստեղծագործություններում ժամանակակից պոեզիայի որոշ միտումների հաստատման օրինակներ։

Նադյա Դելալանդը «Միջագետք» գրական մրցույթի (Դոնի Ռոստով) կազմակերպիչներից և համակարգողներից է։

Ապրում է Մոսկվայի մարզի Դոմոդեդովո քաղաքում։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չափածո (առանձին հրատարակություններ)

  • Эрос, танатос, логос… — М.: ОГИ, 2005.
  • абвгд и т. д. — М.: ОГИ, 2007.
  • На правах рукописи. — Киев: Друкарня Бізнесполіграф, 2009.
  • Писаная торба. — Таганрог: Нюанс, 2010.

Ամսագրային և լրագրային հրապարակումներ

  • Журнал «Новая юность», 2006, № 6 (63).
  • Журнал «Дети Ра», 2008, № 6 (44); 2009, № 6 (56).
  • Журнал «Зинзивер», 2007, № 1−2 (7−8).
  • Журнал «День и ночь», 2009, № 2.
  • «Литературная газета», 2010, № 13.

Վեբ հրատարակություններ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Дон литературный. Писатели России. Шолоховский край. XIX—XXI вв.:справ. изд., Сост. Губанов Г. — Ростов н/Д, 2006. — 512 с. ISBN 5-481-00623-5

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]