Նիկոլայ Ռերիխի հուշարձան (Սանկտ Պետերբուրգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Ռերիխի հուշարձան
Նիկոլայ Ռերիխի հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՍանկտ Պետերբուրգ
Շինության ձևքանդակ
Ներկա վիճակԿանգուն
Հուշարձանի վրայի գրությունը
Հուշարձանի հեղինակները` քանդակագործ Վ. Վ. Զայկոն և ճարտարապետ Յ. Ֆ. Կոժինը

Նիկոլայ Ռերիխի հուշարձան (ռուս.՝ Памятник Николаю Рериху), հուշարձան Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում, որը նվիրված է անվանի նկարիչ Նիկոլայ Ռերիխին։ Բացվել է 2010 թվականի նոյեմբերի 9-ին։ Հուշարձանը գտնվում է Բոլշոյ պողոտայի և Վասիլևյան կղզու 25-րդ գծի խաչմերուկում՝ «Վասիլեոստրովեց» զբոսայգում։ 3,5 մետր բարձրությամբ հուշարձանը պատրաստված է կարելական գրանիտից[1]։ Քանդակագործն է Վ. Վ. Զայկոն, ճարտարապետը՝ Յ. Ֆ. Կոժինը[2]։

Հուշարձանի ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանի նախագիծը ստեղծել է քանդակագործ Վիկտոր Վլադիմիրովիչ Զայկոն։ 2002 թվականի ապրիլի 16-ին քաղաքաշինական խորհուրդը հաստատել է նախագիծը։

Հուշարձանի տեղադրման վայրն ընտրվել է ոչ պատահականորեն։ Նիկոլայ Ռերիխի կյանքի զգալի մասը կապված է Վասիլևյան կղզու հետ։ Նկարիչը ծնվել է 1874 թվականի սեպտեմբերի 27-ին (հոկտեմբերի 9) Սանկտ Պետերբուրգում, Վասիլևյան կղզում, Համալսարանի առափնյա փողոցում։ Վասիլևյան կղզու հետ են կապված ուսումնառության և նկարչի կայացման տարիները։ Այստեղ է գտնվել Կ. Ի. Մայի գիմնազիան, որտեղ նա ստացել է միջնակարգ կրթությունը։ Այնուհետև Ռերիխը սովորել է միաժամանակ Արվեստի ակադեմիայում և Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Ուսանողական տարիներին Նիկոլայ Կոնստանտինովիչը մասնակցել է Կայսերական ռուսական հնագիտական ընկերության գործունեությանը։ Վասիլևյան կղզում գտնվող Գեղարվեստի կայսերական ակադեմիայի եկեղեցում է կայացել նաև Նիկոլայ Ռերիխի և Ելենա Շապոշնիկովայի պսակադրությունը[1][2]։

2006 թվականի փետրվարի 17-ին Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Վալենտինա Մատվիենկոն ստորագրել է Սանկտ Պետերբուրգի կառավարության «Ն. Կ. Ռերիխի հուշարձանը տեղադրելու մասին» թիվ 156 որոշումը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «БалтИнфо.ru - Новости Санкт-Петербурга. Лента новостей России, стран Балтии, мировые новости». www.baltinfo.ru. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.
  2. 2,0 2,1 «Открытие памятника художнику и общественному деятелю Николаю Рериху». www.museum.ru. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]