Շոլոխովի նրբանցք (Դոնեցկ, Ռոստովի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շոլոխովի փողոց (այլ կիրառումներ)
Շոլոխովի նրբանցք
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԴոնեցկ
Երկարություն170 մետր
Անվանվել էՄիխայիլ Շոլոխով
Փոստային ինդեքս346330

Շոլոխովի նրբանցք (ռուս.՝ Переулок Шолохова), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Դոնեցկ քաղաքում։ Անվանվել է ռուս խորհրդային արձակագիր, հրապարակախոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Միխայիլ Ալեքսանդրովիչ Շոլոխովի (1905-1984) պատվին։ Սկիզբ է առնում Սադովայա փողոցից և ավարտվում Միչուրինի փողոցի հետ հատումով։ Երկարությունը 170 մետր է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոնեցկ քաղաքի Շոլոխովի նրբանցքը գտնվում է իրեն զուգահեռ Միչուրինի և Լիսենկոյի նրբանցքների միջև։ Սկսվում է Սադովայա փողոցից՝ Բոլշայա Կամենկա գետի մոտից, և ավարտվում Միչուրինի փողոցի հետ հատումով։ Շատ կարճ փողոց է. երկարությունն ընդամենը 170 մետր է։ Փողոցում կա համարակալված 12 շինություն՝ 3, 4, 5, 5Ա, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 14 շենքերը։

Շոլոխովի նրբանցքի փոստային դասիչն է՝ 346330։

Նրբանցքն անվանվել է ռուս խորհրդային արձակագիր, հրապարակախոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Միխայիլ Ալեքսանդրովիչ Շոլոխովի (1905-1984) պատվին։ «Խաղաղ Դոն» վեպի համար նա նախ ստացել է Ստալինյան մրցանակ[1]։ «Խաղաղ Դոնը» դարձել է ամենաշատ ընթերցվող խորհրդային գիրքը և սկիզբ է դրել սոցիալիստական ռեալիզմին[2]։ Այս գրքի համար Շոլոխովը 1965 թվականին ստացել է Նոբելյան մրցանակ գրականության բնագավառում։ Գրքում նկարագրվում է Առաջին համաշխարհային և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմների ընթացքում կազակների կյանքը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ВОЖДЬ И МИХАИЛ ШОЛОХОВ».
  2. «Соцреализм».
  3. «Изображение первой мировой войны в романе М. Шолохова "Тихий Дон" (М. Заградка)».

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]