Չարամիտը (պատմվածք)
Չարամիտը ռուս.՝ Злоумышленник | |
---|---|
Կուկրինիքսներ. «Չարամիտը» պատմվածքի նկարազարդում, 1941 | |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ձև | պատմվածք |
Հեղինակ | Անտոն Չեխով |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Գրվել է | 1885 |
Հրատարակվել է | հուլիսի 24 (օգոստոսի 5), 1885 |
Թարգմանիչ | Մկրտիչ Արմեն |
«Չարամիտը» (ռուս.՝ «Злоумышленник»), ռուս գրող Անտոն Չեխովի պատմվածքը, որն առաջին անգամ տպագրվել է 1885 թվականին[1]։
Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Չարամիտը» պատմվածքը առաջին անգամ հրատարկվել է 1885 թվականի օգոստոսի 5-ին (հին տոմարով՝ հուլիսի 24-ին) «Պետերբուրգյան թերթի» («Петербургская газета») № 200-ում Ա. Չեխոնտե ստորագրությամբ։ Պատմվածքը հրատարակվել է «Խայտաբղետ պատմվածքներ» ժողովածուի կազմում, իսկ ավելի ուշ ներառվել է գրողի աշխատությունների ժողովածուի բնօրինակ հրատարակության 3-րդ հատորում, որը կազմել է հրատարակիչ Ադոլֆ Մարքսը 1899―1901 թվականներին։
Լև Տոլստոյը պատմվածքը ներառել է Չեխովի լավագույն պատմվածքների իր ցանկում[2]։
Դեռևս Անտոն Չեխովի կենդանության օրոք պատմվածքը թարգմանվել է բուլղարերեն, հունգարերեն, գերմաներեն, չեխերեն, սլովակերեն և սերբախորվաթերեն[3]։
Հայերեն թարգմանության հեղինակը Մկրտիչ Արմենն է[4]։
Գրության պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վլադիմիր Գիլյարովսկին հաստատել է, որ Դենիս Գրիգորևի նախատիպը եղել է Մոսկվայի նահանգի Կրասկովո ավանից Նիկիտա Պանտյուխին անունով գեղջուկը։ Նրա խոսքերով՝ Չեխովը ձայնագրել և վերարտադրել է որոշ բառեր ու արտահայտություններ, որոնք ասել էր իրական «չարամիտը», որը հանել էր պտուտակամերը և չէր հասկացել, որ դա կարող էր գնացքի վթարման պատճառ դառնալ[5]։
Դիպաշար[խմբագրել | խմբագրել կոդը]
Դատական քննիչը ապարդյուն փորձում է բացատրել Գրիգորև անունով գյուղացուն, որ ռելսերը փայտակոճերին ամրացնող պտուտակամերը քանդել չի կարելի։ Գրիգորևը արդարանում է, և, թվում է, պարզապես չի էլ կարողանում հասկանալ՝ ինչու ինքը պետք է զրկվի պտուտակամերը՝ որպես ձկնորսության համար ծանրություն օգտագործելու իրավունքից։
Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմվածքը օգտագործվել է «Ա. Չեխով։ Տեսարաններ» հեռուստաներկայացման մեջ (ԽՍՀՄ), ռեժիսոր՝ Գեորգի Տովստոնոգով, դերերում՝ Օլեգ Բասիլաշվիլի (դատական քննիչ), Եվգենի Լեբեդև (չարամիտ Գրիգորև)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Шуб, Е.М. Комментарии к рассказу «Злоумышленник». Собрание сочинений А.П. Чехова в 12 томах. Художественная литература. Москва, 1960. Т. 3, с. 508-509
- ↑ I.L. Tolstoy's 25 May 1903 letter to Chekhov // Письмо И. Л. Толстого к Чехову от 25 мая 1903 г. — т. III этого изд., стр. 537
- ↑ «Lib.ru/Классика: Чехов Антон Павлович. Злоумышленник». az.lib.ru. Վերցված է 2017 թ․ հունիսի 8-ին.
- ↑ Չեխով, Անտոն Պավլովիչ; Եսայան, Դորա Գարեգինի; Մկրտչյան, Լևոն (1987). Թոռունյան, Է Բ (ed.). Ընտիր երկեր =: Избранные произведения: Рассказы, повести, пьесы: Պատմվածքներ, վիպակներ, պիեսներ. Ռուս դասականների գրադարան. Երևան: Սովետական գրող.
- ↑ Гиляровский, В. Москва и москвичи. 1959, с. 354