Պալաս-հոթել (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պալաս-հոթել
Տեսակշենք և տեսարժան վայր
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Հասցեул. Пушкинская, 53 / пр. Будённовский, 43, Ростов-на-Дону, Россия.
Հիմնադրված է1880
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Պալաս-հոթել (ռուս.՝ Палас-Отель), հինգհարկանի հինավուրց շենք Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում։ XVIII դարի ճարտարապետության հուշարձան է։

Շենքի հասցեն` Դոնի Ռոստով, Բուդյոննու պողոտա, տուն 43/53։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոնի Ռոստովի Բուդյոննու պողոտայի և Պուշկինի փողոցի անկյունում 1880-ական թվականներին կառուցվել է եռահարկ շենք Կուշնարյովի ծխախոտի ֆաբրիկայի համար։ 1914 թվականին «Ե. Ս. Կուշնյարովի ընկերակցությունը» Ասլանիդիի ծխախոտի ֆաբրիկայի հետ միանում է Ասմոլովի ծխախոտի ֆաբրիկային, որը գտնվում էր Կազանսկի (Գազետնի) նրբանցքում, իսկ Բուդյոննու պողոտայում գտնվող շենքը 1914-1915 թվականներին վերակառուցվում է ամպիր ոճով հայ ճարտարապետ Հարություն Զաքիևի նախագծով[1]։

Վերակառուցումից հետո շենքում եղել է 1-ին դասի հյուրանոց։ Այն ուներ շուրջ 70 երկ- և երեքտեղանոց համարներ, մեծ ճաշասրահ, որի կենտրոնում շատրվան էր։ Ճաշասրահի կողային պատի մոտ գտնվում էր երաժշտախմբի խեցեփեղկը։ Ճաշասրահի մուտքի մոտ ձկներով ակվարիում էր. այդ ձուկը մտնում էր ռեստորանի ճաշացուցակի մեջ։ Ակվարիումի մակերեսը 8 քառակուսի մետր էր։

Դոնի Ռոստով. Կուշնարյովի ծխախոտի ֆաբրիկայի շենքը

Ճաշասրահի պատերը ներկված էին բաց կրեմագույն։ Երկայնակի և լայնակի պատերից մեկին կից առանձին ճաշասենյակներ էին։ Ճաշասենյակները միանում էին ճաշասրահին ելուններով կամարների շարքով։ Ճաշասրահը նախատեսված էր 800 այցելուների համար[2]։

1914 թվականի օգոստոսին «Պալաս-հոթել» պերճաշուք հյուրանոցում ընտանիքի և թագաժառանգի հետ կանգ է առել Նիկոլայ II կայսրը։ Նրանք ձիակառքերով Կովկասից մեկնում էին Մոսկվա։

1918 թվականի մարտի 23-ից մայիսի 4-ը «Պալաս-հոթելում» տեղակայվել էր Դոնի խորհրդային հանրապետության կառավարությունը Դոնի հեղափոխական կազակության ղեկավարներ Ֆ. Գ. Պոդտելկովի և Մ. Վ. Կրիվոշլիկովի գլխավորությամբ։

Սպիտակ զորքերի կողմից Ռոստովը 1918 թվականի մայիսին գրավելուց հետո այստեղ կրկին գործել է հյուրանոցը։

1919 թվականի հունիսի 13-ին հյուրանոցի նախասրահում սպանվեց Կուբանի ռադայի նախագահ կոռնետ Նիկոլայ Ռյաբովոլը, որը հանդես էր գալիս Կուբանի անկախության ու Ռուսաստանից անջատման և հետագայում քաղաքացիական պատերազմին մասնակցելուց հրաժարվելու օգտին։ Սպայական համազգեստով մարդասպանը երկու անգամ կրակել է նրա թիկունքին և փախել ավտոմեքենայով[3]։

1920 թվականին հյուրանոցում տեղակայված էր Առաջին հեծելազորային բանակի շտաբը, իսկ ավելի ուշ այնտեղ գտնվել է Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգի շտաբը։

Ներկայում շենքը վերակառուցվել է, ավելացվել է երկու հարկ։ Այժմ շենքում տեղակայված են Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության «Իրավական օժանդակության հարավային տեղական վարչություն» դաշնային պետական հաստատությունը, «Հյուսիսային Կովկասի ռազմական օկրուգի շտաբ» «Դաշնային պետական ինստիտուտի» դաշնային պետական հաստատության կապի վարչությունը և այլ կազմակերպություններ[4]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Закиев Арутюн Христофорович
  2. Палас-отель
  3. Столица Белого движения(չաշխատող հղում)
  4. «г. Ростов-на-Дону, пр-т Буденновский, д. 43». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 6-ին.