Պապանագիոտիի տուն (Տագանրոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պապանագիոտիի տուն
ռուս.՝ Дом Папанагиоти
Հիմնական տվյալներ
Տեսակբնակելի տուն
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Առաջին հիշատակում1860
Քարտեզ
Քարտեզ
 Italiansky Lane 18, Taganrog Վիքիպահեստում

Պապանագիոտիի տուն (ռուս.՝ Дом Папанагиоти), 19-րդ դարի երկրորդ կեսի ճարտարապետության հուշարձան Ռուսաստանի Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։ Գտնվում է Իտալական նրբանցք, 18 հասցեում։ Մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ է՝ համաձայն 1992 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 301 որոշման։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի երկրորդ կեսին Տագանրոգի Իտալական նրբացք, 18 հասցեով կառուցվել է երկհարկանի առանձնատուն։ Հայտնի են տան նախկին տերերը։ Մինչև 1860-ական թվականները տունը պատկանել է հույն Դմիտրի Պապանագիոտիի ժառանգներին։ 1880-ական թվականների վերջում հույնի ժառանգները տունը վաճառել են Ելենա Չանգլի-Չայկինային։ Տոհմի ժառանգները տանը տիրել են մինչև 1890-ական թվականները, որից հետո շենքը գնել գործարար, 1-ին գիլդիայի վաճառական Ֆեոդոր Պավլովիչ Սիֆնեոյի ժառանգները, որը մահացել է 1896 թվականի մարտին 71 տարեկանում՝ թոքերի բորբոքումից։ Ժամանակին վաճառականն ամուսնացած էր Խումսոմալա Իվանովնայի հետ, նրանց ընտանիքում 1875 թվականի հուլիսին ծնվել է որդին՝ Արիստիդը։ Ֆեոդոր Պավլովիչի եղբայրը՝ Իվանը, զբաղվել է հացահատկի վերավաճառքով, երկու վաճառականներն էլ Տագանրոգում խոշոր արտահանողներ էին։

1915 թվականին շենքը գնահատվում էր մոտ 12000 ռուբլի։ Խորհրդային իշխանության տարիներին շենքն ազգայնացվել է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալական նրբանցքի թիվ 18 շինությունը պսակող քիվով և կիսանկուղով երկհարկանի աղյուսե շենք է։ Ճակատի երկայնքով այն ունի հինգ պատուհան, կենտրոնում՝ արխիտրավների վրա եռանկյունաձև նախամուտք։ Տան ամբողջ երկայնքով ձգվում է միջհարկային քիվը։ Պատուհաններն ուղղանկյունաձև են, երեք ստորին կենտրոնական պատուհանները և երկրորդ հարկի բոլոր պատուհանները շրջանակված են։ Երեք վերին կենտրոնական պատուհանների վրա ուղղանկյունաձև զարդաքիվեր են, ներքին պատուհանների վրա կողպեքային քարեր են։ Շենքի մուտքը բակի կողմից է[1]։

Ներկայումս սա բնակելի շենք է, մուտքը շենքի բակ նրա աջ մասում է՝ քարե հենասյուներով մետաղե դարպասի միջով։ Շենքը գրանցված է մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտների ցանկում՝ համաձայն 1992 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 301 որոշման։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Рыбалкин А.А. Итальянский переулок // Таганрог. Энциклопедия. — Таганрог: Антон, 2008. — С. 370. — ISBN 978-5-88040-064-5.
  • Волошин В. Вдоль и поперёк Итальянского. — Таганрог: ИП Кравцов В.А., 2012. ISBN 978-5-904585-27-3.
  • Гаврюшкин О. П. По старой Греческой... (Хроника обывательской жизни). — Таганрог: Лукоморье, 2003. — 514 с. — ISBN 5-901565-15-0.
  • Давидич Т. Ф. Стиль как язык архитектуры. — Харьков: Изд-во Гуманитарный центр, 2010. — 336 с. — ISBN 978-966-8324-70-3.
  • Собрание фасадов Его Императорского Величества, высочайше апробированных для частных строений в городах Российской империи. Ч. 1-4. СПб., 1809–1812.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Глазычев В. Л. Архитектура. Энциклопедия. — М.: Дизайн. Информация. Картография; Астрель; АСТ, 2002. — 672 с. — ISBN 5-17-005418-1.