Պետրոզավոդսկի հոգևոր ուսումնարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետրոզավոդսկի հոգևոր ուսումնարան
ՏեսակՀոգևոր ուսումնական հաստատություններ
Հիմնադրված է1809
Լուծարված է1918
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՊետրոզավոդսկ

Պետրոզավոդսկի հոգևոր ուսումնարան (ռուս.՝ Петрозаводское духовное училище), տարրական հոգևոր ուսումնական հաստատություն Ռուսաստանի Օլոնեցի նահանգում, որը գործել է 1809-1918 թվականներին։ Գտնվել է Պետրոզավոդսկ քաղաքում (Կարելիա

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս 1802 թվականին Օլոնեցի նահանգի Ալեքսանդր-Սվիրսկու վանքում բացվել էր Սվիրսկու ծխական կրոնական դպրոցը[1]։ 1806 թվականից Պետրոզավոդսկում բացվել է դպրոց հոգևորականների երեխաների համար, որը գոյություն է ունեցել ուսման համար վճարված գումարների հաշվին[2]։

1809 թվականի սեպտեմբերի 16-ին Պետրոզավոդսկում բացվել է երկու արական հոգևոր ուսումնարան` գավառային և ծխական[3]։

Ուսումնարանի նպատակն էր հոգևոր գերատեսչության տարրական դպրոցների համար ուսուցիչների նախապատրաստումը[4]։

Պետրոզավոդսկի գավառային հոգևոր ուսումնարանի առաջին ռեկտորն էր Սուրբ Երրորդության եկեղեցու քահանա Իոսիֆ Յարոսլավլևը, վերակացուն` քահանա Երմոլայ Սոլոմենսկին, ուսուցիչները` Կիրիլո-Բելոզերսկու հոգևոր ուսումնարանի բանասիրության դասարանի շրջանավարտներ Վասիլի Իկոննիկովը, Անդրեյ Գրոմովը և Նովգորոդի հոգևոր ուսումնարանի շրջանավարտ Ստեֆան Բոգոսլովսկին։

Այնուհետև ուսումնարանի ռեկտոր նշանակվեց վարդապետ Ամֆիլոխին, 1845 թվականից` ավագ երեց Ի. Դրուգովը։

1870-1871 թվականներին վերակացուն էր վարդապետ Սերգին, նրան փոխարինել է Մ. Ֆ. Սպիրիդովը։ 1900-ական թվականներին վերակացու է եղել Վասիլի Նիկոլաևիչ Իլյինսկին[5], 1909 թվականից` Պյոտր Ալեքսեևիչ Լեբեդևը[6]։

Տեսուչի պաշտոնը զբաղեցրել են Ս. Բոգոսլովսկին, Օստրումովը, Արեֆինսկին, ակադեմիայի սան Սմիռնովը, Ն. Ռեզուխինը, Վ. Ս. Դրուգովը, քահանա Գ. Մոդեստովը, քահանա Վ. Ալբիցկին, Վ. Ս. Սոկոլովը[7]։

Պետրոզավոդսկի գավառային հոգևոր ուսումնարանում ուսուցումը քառամյա էր։

Այնտեղ դասավանդվում էին ռուսերեն ընթերցանություն և գիր, թվաբանություն, եկեղեցական ձայնանիշային երգեցողություն, ռուսերենի քերականության հիմունքներ, համառոտ կատեխիզիս, հունարեն և լատիներեն, պատմություն և աշխարհագրություն, ընդարձակ կատեխիզիս և այլն[8]։

1850-ական թվականներին ծխական և գավառային հոգևոր ուսումնարանները միավորվեցին Պետրոզավոդսկի գավառային հոգևոր ուսումնարան անվամբ, որը բաղկացած էր 3 ստորաբաժանումներից` ստորին, միջին և բարձրագույն։ Դասընթացի տևողությունը դարձավ 6 տարի։

1882 թվականից սկսած ուսումնարանում բացվեց նախապատրաստական դասարան[9]։

Սկզբնապես Պետրոզավոդսկի հոգևոր ուսումնարանը տեղակայված էր Պետրոզավոդսկի գավառային հոգևոր վարչության շենքում։ 1818 թվականին ձեռք է բերվել Վլադիմիրի առափում գտնվող քարե երկհարկանի տունը[10]։

Ուսումնարանի ղեկավար և ուսուցչական կազմը եկեղեցուն տվել է բազմաթիվ հովվապետերի։ 1829 թվականին Պետրոզավոդսկի գավառային հոգևոր ուսումնարանի տեսուչն էր արքեպիսկոպոս Իրինեյը։ 1879-1882 թվականներին ուսումնարանի վերակացուն էր Իոանիկին, հետագայում` Արխանգելսկի և Խոլմոգորիի եպիսկոպոսը։

1883-1890 թվականներին վերակացուի օգնականն էր ապագա եպիսկոպոս Ալեքսանդրը։ 1889-1891 թվականներին վերակացուն և տնտեսվարը ապագա մետրոպոլիտ Գրիգորին էր։ Ուսումնարանի սաներից շատերը, այդ թվում` արքեպիսկոպոս Սերգին, դարձել են ուղղափառ եկեղեցու խոշոր գործիչներ։

1909-1912 թվականներին ուսումնարանի ռուսաց և եկեղեցական սլավոնական լեզուների ուսուցիչը ռուս հայտնի գիտնական և գավառագետ Նիկոլայ Սեմյոնովիչ Շայժինն էր։

Ուսումնարանը լուծարվել է 1918 թվականին[11]։ Թեև կրթության ժողովրդական կոմիսարիատի հրամանով կրոնական ուսումնական հաստատություններին թույլատրվել է ավարտել ուսումնական տարին, ուսումնարանի ղեկավարության նոր իշխանություններին չհնազանդվելու պատճառով ուսումնարանի վերակազմակերպման հանձնակատարն այն փակել է 1918 թվականի մայիսի 11-ից։ Ուսումնարանի շենքում բացվել է բանվորագյուղացիական 2-րդ աստիճանի 4-րդ դպրոցը[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Историческая заметка о духовных училищах Олонецкой губернии//Олонецкие губернские ведомости. 1889. 13 декабря
  2. Историческая заметка о духовных и народных училищах Олонецкой губернии//Олонецкие губернские ведомости. 1860 г. 12 ноября.
  3. Статья в газете учителя Л. Малиновского об открытии в г. Петрозаводске духовного училища // Петрозаводск: 300 лет истории : документы и материалы. В 3 кн. Кн. 2. 1803—1903. — Петрозаводск, 2001. — С. 212—213.
  4. Петрозаводск учительский
  5. Памятная Книжка Олонецкой губернии на 1905 г.
  6. Памятная Книжка Олонецкой губернии на 1909 г.
  7. Малиновский Л., учитель Петрозаводского духовного училища. Краткая историческая записка о Петрозаводском духовном училище // Олонецкий сборник: Материалы для истории, географии, статистики и этнографии Олонецкого края. Вып. 2. Петрозаводск, 1886. С. 10 ‒ 15.
  8. Краткая историческая записка о Петрозаводском духовном училище//Олонецкие губернские ведомости. 1877. 12 января.
  9. Об открытии подготовительного класса при Петрозаводском духовном училище//Олонецкие губернские ведомости. 1882. 3 июля.
  10. 100-летний юбилей Петрозаводского духовного училища // Олонецкие епархиальные ведомости. 1909. 1 ноября, 11 ноября, 21 ноября.
  11. Олонецкие епархиальные ведомости. Петрозаводск, 1918, 1 июня, с. 110—112.
  12. Известия Олонецкого губернского совета рабочих, крестьянских и солдатских депутатов. 1918. 22 июня, 7 июля.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Столетний юбилей Петрозаводского духовного училища // Памятная книжка Олонецкой губернии на 1910 год. — Петрозаводск, 1910. — С. 177—179.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]