Պերելեշինի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պերելեշինի տուն
Տեսակտեսարժան վայր և շենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Պերելեշինի տուն (ռուս.՝ Дом Перелешина), երկհարկանի շենք Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի Հունական փողոցի 63 հասցեում։ 1992 թվականի նոյեմբերի 18-ի № 301 որոշմամբ այն ճանաչվել է տեղական նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տագանրոգ քաղաքի Հունական փողոցի 63 հասցեում գտնվող երկհարկանի տունը՝ ութ պատուհաններով, կենտրոնից հանդիսավոր մուտքով և մուտքի վերևի պատշգամբով, կառուցվել է 19-րդ դարի 3-րդ քառորդում։ Ձախից հիմնական մասնաշենքի շարունակությունը կառուցվել է զգալիորեն ավելի ուշ։ Կողաշենքը կառուցվել է երկու պատուհանով, դեպի ներքին բակ երկաթյա դռներով։

Շինության առաջին սեփականատերը եղել է Տագանրոգի քաղաքապետ (1864-1866) Պավել Ալեքսանդրովիչ Պերելեշինին կից, հատուկ հանձնարարություններով պաշտոնատար անձ, դատական ատենակալ Միխայիլ Սեմյենովիչ Կրավցովը։ 1874 թվականին քաղաքում բացվեցին ծովագնացության դասընթացներ, և Միխայիլ Սեմենովիչը, Աքիլլես Նիկոլաևիչ Ալաֆուզովին և Իվան Ալեքսեևիչ Վետլիցկինը մտան կոմիտեի վարչության կազմի մեջ։

Տագանրոգ, Հունական փողոց 63, նախագիծ՝ 1832 թ., ճարտարապետ՝ Պ. Մակեդոնսկի

1870-ականների վերջերին տունը ձեռք է բերում առևտրային դատարանի երդվյալ փաստաբան, կոլեգիալ քարտուղար Յակով Վիկտորովիչ Դյաչենկոն։ Նրա մահից հետո տունը տնօրինում են նրա ժառանգները։ 1890-ական թվականներին տունը ձեռք է բերում ինժեներ մեխանիկի կինը Լյուբով Կրոտկովան և տիրապետում է այն մինչև 1900 թվականը։ Առանձնատան վերջին սեփականատերը եղել է ունևոր գյուղացի Սեմյոն Ֆեդորովիչ Ֆյոդորովը։ Տան վերջին սեփականատիրոջ օրոք այնտեղ բնակարան էր վարձակալել Մարիինսկյան կանանց գիմնազիայի և Ա. Ա. Գրանովսկու առաջին կարգի ուսումնարանի մանկավարժ Վլադիմիր Սեմենովիչ Միխայլովսկին։

Շենքի հանդիսամուտքը գտնվում էր փողոցի կողմում։ Տան երկրորդ հարկ բարձրանում էին մարմարյա աստիճանով, որը ճյուղավորվում էր տան աջ ու ձախ կողմերը։ Տան առաջին հարկի ուղղանկյուն պատուհանները զարդարում էին պորտաքարերը, Երկրորդ հարկինը, շրջանակակալներն ու զարդաքիվերը։

Խորհրդային իշխանության տարիներին շենքը ազգայնացվեց, ներկայումս այն բնակելի տուն է։ Շենքը համարվում է տեղական նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկհարկանի ութ հորիզոնական տեղակայված պատուհաններով և հանդիսամուտքով տունը կառուցված է վաղ կլասիցիզմի ոճով։ Հանդիսամուտքի վրա տեղակայված է մեծ պատշգամբ։ Դեպի շենքի բակ մտնող մետաղյա դուռը գտնվում է նրա ձախ մասում։ Հիմնական մասնաշենքի ձախ կողմի շարունակությունն ավելի վաղ է կառուցվել։

Երկրորդ հարկի պատուհանների վրա կառուցված են բարձակներով զարդաքիվեր։ Պատուհանների տակ կառուցված են ուղղանկյուն որմնախորշեր։ Առաջին հարկի պատուհանների վերնամասը շարված է պսակաձև քիվերով ու մոդիլյոններով պորտաքարերով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гаврюшкин О. П. По старой Греческой… (Хроника обывательской жизни). - Таганрог: Лукоморье, 2003. - 514 с. - ISBN 5-901565-15-0.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Дом 63, Объекты культурного наследия регионального значения Реш-е № 301 от 18.11.92 г.». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 5-ին.