Պոկրովսկի վանք (Բալախնա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոկրովսկի վանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք և ճարտարապետական հուշարձան
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԲալախնա
Դավանանքուղղափառություն
ԹեմNizhny Novgorod Eparchy?
Հիմնական ամսաթվերը1552
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Հիմնադրված1552
Փակված է1783
Քարտեզ
Քարտեզ
 Pokrovsky manastery (Balakhna) Վիքիպահեստում

Պոկրովսկի վանք (ռուս.՝ Покровский монастырь), տղամարդկանց լուծարված վանական համալիր Բալախնա քաղաքում։ Հիմնադրվել է 16-րդ դարի առաջին կեսին հիերովանական Պաֆնուտիի կողմից։ 1552 թվականին Իվան Ահեղը վանքին է հանձնում շնորհակալական պատվոգիր, նույն տարում էլ կառուցվում է քարե վրանաձև Նիկոլսկի վանքը։ 17-րդ դարի կեսերին փայտե եկեղեցու տեղում կառուցվում է Պոկրովսկի քարե վանքը։

18-րդ դարում աղի արդյունահանման անկման պատճառով վանքն աղքատանում է։ 1783 թվականին վանքը լուծարվում է։ Վանքի հանձնումը թեմին և վերականգնումը իրականացվել է 2012 թվականին ժողովրդական աշխարհազորի 400-ամյակի կապակցությամբ[2]։

Նիկոլսկի վանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Հրաշագործի եկեղեցին Նիժնեգորոդսկի թեմի ամենահին քարե եկեղեցին է[3]։ Կառուցվել է 1552 թվականին Իոհան IV Ահեղի հրամանով ռուսական զորքերի կողմից Կազանի գրավման պատվին[3]։ Մինչև եկեղեցու փակումը, 1917 թվականն այնտեղ էր գտնվում հրաշագործ Աստվածածնի «Օդիգիտերիա» սրբապատկերը[3]։ Խորհրդային տարիներին եկեղեցու շենքում էր գտնվում կաթի գործարանի արտադրամասը, այնուհետև բնակելի շինությունները։ Վերջին մի քանի տարիներին վանքում էին տեղակայված Բալախանի գավառագիտական թանգարանի պահուստները[3]։ Հավատացյալներին է վերադարձվել 2008 թվականի դեկտեմբերի 19-ին, երբ կայացավ առաջին Սուրբ պատարագը[3]։ Նիկոլսկի մենաստանում են գտնվում 2011 թվականին հայտնաբերված վանքի հիմնադիր վանական Պաֆնուտիայի մասունքները։

2015 թվականի օգոստոսի 14-ին Վերափոխման պահքի առաջին օրը վանքը օծվեց Սուրբ Սերգեյ Ռադոնեժսկու պատվին։ Նիկոլսկի եկեղեցու ներքնահարկում գտնվող վանքի օծման արարողակարգը իր ծննդյան օրը ղեկավարեց Նիժնեգորոդսկի և Արզամասի մետրոպոլիտ Գեորգին[4]։

Պոկրովսկու եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլսկի վանքի ընդհանուր տեսքը, 1894 թ., լուսանկարը՝ Մաքսիմ Դմիտրիև
Նիկոլսկի վանք, 2013 թ.

Կառուցվել է 1648 թվականի կեսերին[5][6]։ 1903 թվականին եկեղեցում Աստվածային պատարագ մատուցեց սուրբ Իոհան Կրոնշտադսկին[5] : 1908 թվականից եկեղեցում ծառայել է ավագ քահանա Պյոտր Նովոսելսկին, որը գնդակահարվել է 1937 թվականին և դասվել սուրբ հալածյալների դասին։ Պոկրովսկու եկեղեցին փակվել է 1937 թվականին, 1950 թվականից եկեղեցում տեղակայվել է գավառագիտական թանգարանը։ 2009 թվականի հոկտեմբերի 14-ին վերջին տասնամյակներում առաջին անգամ իրականացվեց մաղթանքի արարողություն, որը կատարեց Նիկոլսկի եկեղեցու ավագ քահանա Ալեքսանդր Իոնովը[7]։

2010 թվականի օգոստոսին եկեղեցին տեղափոխվում է Նիժնեգորոդսկի թեմ։ 2010 թվականի հոկտեմբերի 14-ին եկեղեցու փակումից հետո առաջին անգամ Սուրբ Աստվածածնի տոնի հետ կապված իրականացվեց Աստվածային պատարագ։ Բալախանի օկրուգի գործակալ ավագ քահանա Վիկտոր Սոֆրոնովին ծառայություն է մատուցել Պոկրովսկու եկեղեցու վանահայր Ռոման Սոսինովիչը[6]։

2011 թվականի փետրվարին վլադիմիրցի ճարտարապետների խումբը իրականացրեց Պոկրովսկու եկեղեցու ներքին շինությունների չափագրումներ, իսկ մայիսին իրականացրին շենքի արտաքին չափագրումներ և ստուգեցին եկեղեցու կառուցվածքները[8]։ Չափագրումների և ստուգումների ընթացքում պարզվեց, որ եկեղեցու հիմնական քառաշարը 1690 թվականի հրդեհի հետևանքով չի փլուզվել, այլ ամբողջական մնալով ունի բազմաթիվ միջանցիկ ճաքեր։

2018 թվականի ապրիլի 10-ին, Լուսավոր երեքշաբթի, միտրոպոլիտ Գեորգին իրականացրեց խաչերի և գմբեթների օծման արարողությունը[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Постановление Совета Министров РСФСР № 1327 от 30.08.1960
  2. «Балахнинский краеведческий музей будет перемещен из Покровского монастыря к 2012 году». 09.03.2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 4-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Сегодня в восстановленной Никольской церкви города Балахна прошла первая Божественная литургия, (фото, видео) Нижегородская епархия, 19 декабря 2008 года
  4. Игорь Чистяков (2015 թ․ օգոստոսի 14). «В Балахне освящен храм в честь преподобного Сергия Радонежского». Нижегородская митрополия.
  5. 5,0 5,1 5,2 Дарья Петрова (2018 թ․ ապրիլի 10). «В Балахне освящены кресты и купола Покровского храма архиерейского подворья бывшего Покровского мужского монастыря». nne.ru. Нижегородская митрополия. Վերցված է 2018 թ․ մայիսի 10-ին.
  6. 6,0 6,1 Вихарев, Александр (14 октября 2010 года). «В престольный праздник в Покровском храме Балахны состоялась первая Божественная литургия с момента его закрытия в советское время (фото)». Нижегородская епархия. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 4-ին.
  7. В Покровском храме города Балахны отслужен первый за многие десятилетия молебен, Нижегородская епархия, 14 октября 2009 года
  8. Вихарев, Александр (3 мая 2011 года). «Группа архитекторов из Владимира обследовала Покровский храм в Балахне (фото)». Нижегородская епархия. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]