Պուշկինի փողոց (Կրասնի Սուլին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պուշկինի փողոց (այլ կիրառումներ)
Պուշկինի փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԿրասնի Սուլին
Երկարություն770 մետր
Անվանվել էԱլեքսանդր Պուշկին
Փոստային ինդեքս346350

Պուշկինի փողոց (ռուս.՝ Улица Пушкина), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքում։ Անվանվել է ռուս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինի (1799-1837) պատվին։ Սկիզբ է առնում Պրիդորոժնայա փողոցի հանգույցից և ավարտվում Գնիլուշա գետի մոտ՝ վերածվելով Կորոտկայա փողոցի։ Երկարությունը 770 մետր է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրասնի Սուլին քաղաքի Պուշկինի փողոցը սկսվում է Պրիդորոժնայա փողոցի հանգույցից, հատում Մետալուրգների, Լենինի, Սովետսկայա, Պերվոմայսկայա փողոցները ընդհատվում Գնիլուշա գետով, այնուհետև շարունակվում է նույն ուղղությամբ՝ հատելով Կոմսոմոլսկայա և Պիոներսկայա փողոցները և ավարտվում Գնիլուշա գետի մոտ՝ վերածվելով Կորոտկայա (Կարճ) փողոցի։ Փողոցի երկարությունը 770 մետր է։ Փողոցում կա համարակալված 25 շինություն. ձախ կողմում (կենտ համարներ)՝ 12 շենք, իսկ աջ կողմում (զույգ համարներ)՝ 13 շենք։

Պուշկինի փողոցի փոստային դասիչն է՝ 346350։

Փողոցն անվանվել է ռուս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինի (1799-1837) պատվին։ Պուշկինի և Լենինի փողոցների անկյունում բանաստեղծի ծննդյան 200-ամյակի օրը՝ 1999 թվականի հունիսի 6-ին, տեղադրվել է նրա հուշարձանը։ Դա հուշանշանով ստելա է, որի վրա կիսադեմով պատկերված է Ա. Ս. Պուշկինը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Памятник А.С. Пушкину».

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]