Ռոստովի առևտրային արական ուսումնարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոստովի առևտրային արական ուսումնարան
Տեսակտեսարժան վայր և դպրոցի շենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Ռոստովի առևտրային արական ուսումնարան (ռուս.՝ Ростовское коммерческое мужское училище), Դոնի Ռոստովի ուսումնարաններից մեկը մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսած 1890-ական թվականներից Դոնի Ռոստովում քննարկվում էր տնտեսական ուղղվածության ուսումնական հաստատություն հիմնելու մասին հարցը։ 1891 թվականին կազմվեց քաղաքում Առևտրային ակադեմիա բացելու նախագիծ, որն իրականացնել չհաջողվեց։ Միայն տասը տարի անց` 1900 թվականին, վաճառականների ընկերակցության միջոցներով բացվեց Ռոստովի առևտրային արական ուսումնարանը, որի տնօրեն դարձավ Խարկովի կայսերական համալսարանի շրջանավարտ, պետական խորհրդական Պյոտր Վերխովսկին (1822-1900)[1]։

1901 թվականին այդ առևտրային ուսումնարանին կից բացվեց առևտրային դպրոց (Կալվածատերերի փոխադարձ ընկերակցության միջոցներով)։ 1902-1904 թվականներին կրկին վաճառականների նվիրատվությունններով և միջոցներով կառուցվեց կոմերցիոն ուսումնարանի եռահարկ շենքը Նիկոլսկայա, 150 փողոցի (այժմ` Սոցիալիստական փողոց, 162, որտեղ գտնվում է շինարարական համալսարանի ուսումնական մասնաշենքը) և Բոգատյանովսկի զառիվայր պողոտայի խաչմերուկում։ 1907 թվականին բացվեցին առևտրային ուսումնարանի կանանց բաժանմունքը և առևտրային գիտելիքների երեկոյան դասընթացները[1]։ Ռոստովի առևտրային ուսումնարանը տիրապետում էր ժամանակակից սարքավորումների, գրադարանի և հիասքանչ դահլիճի, այնտեղ կար նաև Նիկոլայ Հրաշագործ տնային եկեղեցին[2]։

Ռոստովի պետական շինարարական համալսարանի շենքը

Այս շենքի հետ են կապված Դոնում բարձրագույն տնտեսագիտական կրթության պատմության հետագա էջերը։ 1918-1920 թվականներին այստեղ գործում էր Դոնի առևտրային ինստիտուտը, 1920-1922 թվականներին` Դոնի ժողովրդական տնտեսության ինստիտուտը։ 1921 թվականի աշնանից նախկին առևտրային ուսումնարանի շենքում, բացի Դոնի ժողովրդական տնտեսության ինստիտուտից, տեղավորվել էին նաև 2-րդ արդյունաբերական-տնտեսական դպրոցը և Դոնի մանկավարժական տեխնիկումը։ 1931 թվականից այնտեղ սկսեց գործել Ռոստովի ֆինանսատնտեսական ինստիտուտը (այժմ` Ռոստովի պետական տնտեսագիտական համալսարան[1]

Ներկայումս Ռոստովի նախկին առևտրային ուսումնարանի շենքում գտնվում է Ռոստովի պետական շինարարական համալսարանը, որը 2016 թվականի ապրիլի 15-ին մտավ Դոնի պետական տեխնիկական համալսարանի կազմի մեջ։ 

Այս շենքը Ռուսաստանի մշակութային ժառանգության հուշարձան է, գրանցման համարը` 6100040000[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «На пути к РФЭИ». Վերցված է 2017 Փետրվար 22-ին.(չաշխատող հղում)
  2. Ростов-на-Дону. Домовая церковь Николая Чудотворца при Ростовском Коммерческом училище
  3. «ЗДАНИЕ ГОРОДСКОГО КОММЕРЧЕСКОГО УЧИЛИЩА». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]