Ռոտմիստր Պերեյասլավցևի դաստակերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոտմիստր Պերեյասլավցևի դաստակերտ
Տեսակդաստակերտ
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԵկատերինբուրգ
ՃարտարապետՅուլի Դյուտել
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Ռոտմիստր Պերեյասլավցևի դաստակերտ (ռուս.՝ Усадьба ротмистра Переяславцева), շինություն Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքի պատմական կենտրոնում։ Ճարտարապետության հուշարձան է։ Գտնվում է Կարլ Լիբկնեխտի փողոց, տուն 3 հասցեով։ Եռահարկ աղյուսե շենք է բարոկկո ոճով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1889 թվականի տվյալներով` Վոզնեսենսկի պողոտայի (այժմ` Կարլ Լիբկնեխտի փողոց), թիվ 3 դաստակերտի սեփականատեր էր Միխայիլ Պավլովիչ Դեխանովը, որը 1881 թվականին այստեղ կառուցել է երկհարկանի քարե տուն[1]։

1890-ական թվականներին դաստակերտն անցել է ռոտմիստր Ֆեոդոր Անդրեևիչ Պերեյասլավցևին։ 1894-1995 թվականներին նա վերակառուցել է Դեխանովի տունը ճարտարապետ Ս. Ս. Կոզլովի նախագծով, որը համաձայնեցված է եղել քաղաքի ճարտարապետ Յուլի Դյուտելի և Ե. Մ. Կոսյակովի հետ։ 1900-ական թվականներին արևմտյան կողմից կցակառուցվել է երկհարկանի շինություն[1]։ 

XX դարի սկզբին տան սեփականատեր է դարձել երդվյալ հավատարմատար Ֆ. Ի. Պինովսկին։

1988 թվականին հիմնանորոգման ժամանակ ավելացվել է կամարակապ անցուղի, իսկ հարավային ճակատին բացվել է չորս պատուհան։ Քանդվել է տան երկու մասերը միացնող աղյուսե պատը։ Նոր գործառնական նշանակության պատճառով մասամբ փոխվել է տան ներքին դասավորությունը[1]։ Այդ ժամանակ շենքում տեղակայված էր ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի Ուրալի բաժանմունքի մեքենագիտության ինստիտուտը։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքի հատակագիծը П-աձև է։ Անհամաչափ գլխավոր ճակատը ձեւավորված է ելունով և նրան հարակից երկու մասերով. հավասար բարձրությամբ` ձախից և մի փոքր ցածր` աջից։ Շքամուտքով ելունն ընգծված է թիակներով, պսակված է պատվանդանի վրա կանթաձև գմբեթիով, վերևում խոփով և կոփածո թագագլխիկով[1]։

Ճակատի ձևավորումը հիմնված է դեկորի դասական տարրերի օգտագործման վրա։ Բոլոր պատուհանների շրջանակները զարդարված են լողաթներով (վերինները լցված են ծեփածո ծաղկային նախշերով) և ճակտոնիկներով[1]։

Ճակատի ձախ կողմի և ելունի երկրորդ հարկում կրկնակի պատուհանների վերին հարկը միավորված է ստորինի հետ միասնական շրջանակով։ Կողային լողաթներն այստեղ զարդարված են խոյազարդ կալունակներով[1]։

Տունն ունի երեք մուտք` մեկը գլխավոր ճակատի կողմից և երկու բակային[1]։

Կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շինությունը մշակութային ժառանգության տարածաշրջանային (մարզային) նշանակության օբյեկտ է 6620016000 գրանցման համարով. ««Ռոտմիստր Պերեյասլավցևի դաստակերտ». տուն, աղյուսե ցանկապատ, 1894-1895 թվականներ, ճարտարապետ` Կոզլով Ս. Ս., 1900-ական թվականներ, 1988 թվական (վերակառուցում)»[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Усадьба ротмистра Переяславцева». Վերցված է 2018 Հունիս 5-ին.
  2. «Дом ротмистра Переяславцева». Վերցված է 2018 Հունիս 5-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Свод памятников истории и культуры Свердловской области. Том 1. Екатеринбург: Сократ, 2007.