Սգացող հրեշտակ (հուշարձան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սգացող հրեշտակ
Քարտեզ
Քարտեզ
Տեսակքանդակ
Երկիր Ռուսաստան
ՔաղաքCentral park?
ԲնակավայրՏոլյատի
Շինության ձևհուշարձան
Ներկա վիճակԿանգուն

«Սգացող հրեշտակ» (ռուս.՝ Скорбящий ангел), հուշարձան Ռուսաստանի Սամարայի մարզի Տոլյատի քաղաքում՝ նվիրված քաղաքական ճնշման զոհերի հիշատակին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նմանատիպ հուշարձանի կառուցման առաջարկը «Քաղաքական ճնշման զոհեր» քաղաքային հասարակական կազմակերպությունը ներկայացրել է 1999 թվականին։ 2000 թվականին հուշարձանի նախագծի համար անցկացվել է մրցույթ։ Քննարկվել է 5 հայցադիմում։ Հաղթել է Իգոր Բուրմիստենկոյի աշխատանքը։

Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 2005 թվականի հոկտեմբերի 30-ին՝ Քաղաքական ճնշումների զոհերի հիշատակի օրը։ Սակայն հրեշտակի ֆիգուրը բացմանը պատրաստ չէր, ուստի տեղադրվեց ժամանակավոր, գիպսային տարբերակ։ Բրոնզե հուշարձանը տեղադրվել է միայն 2006 թվականի ապրիլին։ Հուշարձանը տեղադրվել է Տոլյատիի կենտրոնական զբոսայգում[1]։

Ընդհանուր առմամբ, հուշարձանի կառուցման համար մարզային և քաղաքային վարչակազմերի կողմից ծախսվել է 8 միլիոն ռուբլի։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանի ստեղծման գաղափարի հեղինակը քաղաքական ճնշումների զոհերի Տոլյատիի հասարակության ղեկավար Նիյազ Ազիզովիչ Յալիմովն է, քանդակագործը՝ ԽՍՀՄ և Ռուսաստանի նկարիչների միության անդամ Իգոր Բուրմիստենկոն, սակայն հուշարձանի գաղափարի ստեղծումից հինգ տարի հետո նա մահացել է և աշխատանքները կատարել է Ռուսաստանի և Ուկրաինայի նկարիչների միության անդամ Ի. Ն. Պրոկոպենկոն, հուշարձանը բրոնզից ձուլել է Վ. Ա. Ֆոմինը։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշահամալիրը քառակուսի է, որի շրջակայքում կան գրանիտային վահանակներ։ Մի կողմում տեղադրված է նստած հրեշտակի բրոնզե ֆիգուրը, որի ձեռքում բաց գիրք է հետևյալ բառերով` «Քարերը հավաքելու ժամանակն է»։ Ֆիգուրի բարձրությունը 2,8 մետր է։

Հրեշտակի հետևի պատի վրա երկու գրանիտե սալեր են, որոնցից մեկի վրա Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությունից և Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների հռչակագրից մեջբերում, մյուսին՝ Ստավրոպոլի մարզի 171 բնակիչների ցուցակը, որոնք մահապատժի են ենթարկվել քաղաքական պատճառներով և հետագայում արդարացվել են։

Վանդալություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2007 թվականի հունվարին հուշահամալիրը հարձակման է ենթարկվել վանդալների կողմից։ Նրանք ջարդել են լուսատուները և լուսավորող սյուները։
  • Սքեյթբորդիստները փորձել են հուշարձանի վրա հնարքներ կատարել։

Նոր նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սգացող հրեշտակի քանդակի նոր խորհրդանշական գաղափարն ի հայտ է եկել 2007 թվականի հոկտեմբերի 31-ին Տոլյատի քաղաքում տեղի ունեցած ավտոբուսի պայթյունից հետո, երբ մահացել են 8 և վիրավորվել 56 մարդ։ 2007 թվականի հոկտեմբերի 31-ին Քաղաքական ճնշումների զոհերի հիշատակի օրվան հաջորդող օրը Սգացող հրեշտակի արձանի մոտ անցկացվեց սգո հանրահավաք։ Մինչ ողբերգության վայրը փակ էր հետաքննության գործողությունների պատճառով, քաղաքացիները գալիս և մոմեր էին դնում հրեշտակի արձանի մոտ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]