Սերգեյ Սպասոկուկոցկու հուշարձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Սպասոկուկոցկու հուշարձան
Սերգեյ Սպասոկուկոցկու հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում1947
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՅակիմանկա
ՓողոցԼենինի պողոտա
Շինության ձևԿիսանդրի
Նյութբրոնզ և գրանիտ
Մասն էGKB1?
Ներկա վիճակԿանգուն
 Cultural heritage monuments in Central Administrative Okrug Վիքիպահեստում

Սերգեյ Սպասոկուկոցկու հուշարձան (ռուս.՝ Памятник Сергею Спасокукоцкому), հուշարձան Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է ռուս և խորհրդային գիտնական, վիրաբույժ, խորհրդային կլինիկական դպրոցի հիմնադիր, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր Սերգեյ Սպասոկուկոցկուն (1870-1943)։ Քանդակագործ Վսևոլոդ Լիշևը և նրա ուսանողուհի Եկատերինա Բելաշովան հուշարձանը ստեղծել են 1944 թվականին[1]։ Սակայն նրա բացումը տեղի է ունեցել միայն 1946 թվականին[2], իսկ այլ տվյալներով՝ 1947 թվականին։ Որպես հուշարձանը տեղադրելու վայր ընտրվել է Նիկոլայ Պիրոգովի անվան քաղաքային կլինիկական հիվանդանոցի շենքի դիմացի այգին։ Այս հիվանդանոցում ակադեմիկոսն աշխատել է երկար տարիներ[3][4][5]։ 1960 թվականին հուշարձանը վերցվել է պետական պաշտպանության տակ (ՌԽՖՍՀ նախարարների խորհրդի 1960 թվականի օգոստոսի 30-ի «ՌԽՖՍՀ-ում մշակութային հուշարձանների պահպանության գործի հետագա բարելավման մասին» թիվ 1327 որոշման համաձայն, գրանցման համար` 771410662990006)[6]։

Հուշարձանի հասցեն` ք. Մոսկվա, Լենինի պողոտա, տուն 8, մասնաշենք 1։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև գոտկատեղը բրոնզե կիսանդրին պատրաստված է դիմանկարային նմանությամբ։ Քանդակը տեղադրված է բարձր եռաստիճան ուղղանկյունաձև գրանիտե պատվանդանի վրա։ Նույն նյութից պատրաստված ցուցանակի վրա արված է հետևյալ գրությունը. «Սպասոկուկոցկի Սերգեյ Իվանովիչ։ 1870-1943»։ Բժիշկը պատկերված է բժշկական խալաթով, նա մտախոհ է և կենտրոնացած[7][8][9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Грабарь, 1964, էջ 241
  2. Соболевский, 1947, էջ 50
  3. Белявский, 1980, էջ 128
  4. Вострышев, 2009, էջ 407
  5. Жебрак, 2018, էջ 128
  6. «Постановление Совета Министров РСФСР № 1327 «О дальнейшем улучшении дела охраны памятников культуры в РСФСР»». Министерство культуры Российской Федерации. 1960 թ․ օգոստոսի 30. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 17-ին.
  7. Кожевников, 1983
  8. Памятники монументального искусства Москвы, 2016, էջ 115
  9. Шокарев, Вострышев, 2018, էջ 817

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]