Սոխակների պուրակ (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոխակների պուրակ
ռուս.՝ Соловьиная роща
Տեսակպուրակ
Երկիր Ռուսաստան
Մակերես54 հեկտար
Սոխակների պուրակ (Դոնի Ռոստով)ը գտնվում է Ռուսաստանում
Սոխակների պուրակ (Դոնի Ռոստով)
Սոխակների պուրակ (Դոնի Ռոստով)ը գտնվում է Երկիրում
Սոխակների պուրակ (Դոնի Ռոստով)

Սոխակների պուրակ (ռուս.՝ Соловьиная роща), նաև` Ալեքսանդրի պուրակ, Վերեսաևի զբոսայգի, Ալեքսանդրի ծառառաբուծարան (ռուս.՝ Александровская роща, Вересаевский парк, Александровский лесопитомник)[1], ծառապատ տարածք Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքում[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոխակների պուրակը գտնվում է քաղաքի Պրոլետարսկի շրջանի մի հատվածի` Ալեքսանդրովկայի մոտ։ 1970-ական թվականներին Սոխակների պուրակի տարածքում տնկվել են քաջվարդեր և եղևնիներ[3]։ Սոխակների պուրակի տարածքում, Տեմեռնիկ գետի աջ ափին, կա մկրտության ավազանով աղբյուր, որը կոչվում է Սուրբ Պողոսի անունով[2]։

Պուրակը ներառում է զանազան լանդշաֆտային բնապատկերներ` գեղեցիկ մարգագետիններ, մեծ բացատներ, ձորակներ[4]։

2013 թվականի սկզբին տեղեկություն տարածվեց, որ պուրակի տեղում պետք է ստեղծվի նոր զբոսայգի։

Այս տարածքում և մասնավորապես պուրակում կենդանական աշխարհի ներկայացուցիչներից շատ տարածված են սկյուռները։ 

Պուրակի կանաչ ծառատունկերը զբաղեցնում են 54 հեկտար մակերես[5]։ Շինարարական աշխատանքներ անցկացնելուց հետո պուրակի տարածքը պետք է կրճատվի մինչեւ 18 հեկտար, ինչի դեմ հանդես եկան քաղաքի բնակիչները, և հենց այդ 18 հեկտարն է պաշտոնական փաստաթղթերում նշվում որպես Ալեքսանդրի պուրակ, այն դեպքում, երբ 54 հեկտար մակերեսով ամբողջ հողակտորը կոչվում է Ալեքսանդրի ծառառաբուծարան[1]։

Դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նույնիսկ բնիկ ռոստովցիներից շատերը չգիտեն այս պուրակի գտնվելու վայրի մասին։ Դա բացատրվում է նրանով, որ պուրակը շրջափակված է օղակաձև երկաթուղով, որը տանում է դեպի Արևմտյան բնակելի թաղամասի արդյունաբերական ձեռնարկություններ։ Այդ պատճառով ավտոմոբիլային մուտք դեպի պուրակ չկա, այնտեղ հնարավոր է մտնել միայն ոտքով կամ հեծանվով[4]։

Ամռանը պուրակը բավական բազմամարդ է, շատ են զբոսաշրջիկները, պարզապես զբոսնողները և սպորտով զբաղվողները։ Աղբյուրի ջրի մոտ միշտ շատ են կոփվողները կամ պարզապես հանգստացողները[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Две трети Александровской рощи в Ростове отдали под застройку
  2. 2,0 2,1 Шесть святых источников Ростова-на-Дону.
  3. На пикет против вырубки рощи в Ростове вышло 300 человек
  4. 4,0 4,1 4,2 «Соловьиная роща». Վերցված է 2017 Ապրիլ 18-ին.
  5. «Вместо Александровской рощи ростовчанам обещают большой парк». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին.