Սոցիալիստիչեսկայա փողոց (Տագանրոգ)
Սոցիալիստիչեսկայա փողոց ռուս.՝ Социалистическая улица | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Գտնվում է | Տագանրոգ |
Երկարություն | 3970 ± 1 մետր |
Սկիզբ | Պետրոսի փողոց |
Ավարտ | Ժելյաբովի փողոց |
Փոստային ինդեքս | 347905 |
Յանդեքս Քարտեզներում | |
Գուգլ Քարտեզներում |
Սոցիալիստիչեսկայա փողոց (ռուս.՝ Социалистическая улица), փողոց, որը ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի կենտրոնական պատմական մասը միացնում է Բաբուշկինի փողոցի շրջանին։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սոցիալիստիչեսկայա փողոցը գտնվում է Պետրոսի փողոցի և Ժելյաբովի փողոցի միջև։ Երկարությունը 3970 մ է[1]։ Շինությունների համարակալումը սկսվում է Պետրոսի փողոցից։
Փողոցի № 90 և № 92 շենքերի շրջանում (1-ին Կոժևեննի նրբանցք) Սոցիալիստիչեսկայա փողոցը հատում է Մալայա Չերեպախա գետը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սոցիալիստիչեսկայա փողոցի նախկին անվանումները. Կամիշանսկայա փողոց, այնուհետև` Բրոնևսկոյի, ի պատիվ հեղափոխական Վալերիան Բրոնևսկոյի (1858-1928)[2]։ Վերանվանվել է Սոցիալիստիչեսկայա 1952 թվականին[1]։
Սոցիալիստիչեսկայա փողոցն անցնում է պատմական Կասպերովկա շրջանի միջով[3]։ Կասպերովկան քաղաքային հողի մեծ շրջան է, որը պատկանել է Տագանրոգի ամրոցի պարետ գեներալ-լեյտենանտ Իվան Պետրովիչ Կասպերովին (1740-1814)[4]։
Փողոցում գտնվում են[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գորկու անվան մշակույթի և հանգստի զբոսայգի` Պետրոսի փողոցի և Մեծ Սադովի նրբանցքի միջև
- Կենցաղի տուն` Սոցիալիստիչեսկայա փող., 2
- Մալայա Չերեպախա գետակ` հատում է Սոցիալիստիչեսկայա փողոցը կամրջի տակով` № 90 և № 92 շենքերի շրջանում
- Տագանրոգի մետալուրգիական գործարան` Պարկովի նրբանցքի և Ժելյաբովի փողոցի միջև ընկած տեղամաս
- «Պրիազովիե» հյուրանոց` Սոցիալիստիչեսկայա փող., 168
- Բոլշայա Չերեպախա գետակ` հատում է Սոցիալիստիչեսկայա փողոցը ստորգետնյա կոլեկտորի միջով` «Պրիազովիե» հյուրանոցի շրջանում
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Рыбалкин А.А. Социалистическая ул. // Энциклопедия Таганрога. — Таганрог: Антон, 1998. — С. 450. — ISBN 5-88040-017-4.
- ↑ Киричек М. С. Броневской Валериан Алексеевич // Энциклопедия Таганрога. — Таганрог: Антон, 1998. — С. 201. — ISBN 5-88040-017-4.
- ↑ «В каком районе Таганрога лучше жить. Часть V. "Улица Социалистическая (Каспаровка, Касперовка)"». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2017 Ապրիլ 6-ին.
- ↑ Емельянов С.Н. Поговорим о названиях // www.proza.ru. — 2008. — 7 ноября.