Սուբեդեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուբեդեյ
Sübügätäi
Ծնվել էմոտ 1175
ԾննդավայրBurkhan Khaldun, Մոնղոլիա
Մահացել է1248
Մահվան վայրTuul River, Տուվե, Մոնղոլիա
Քաղաքացիություն Մոնղոլական կայսրություն
Մասնագիտությունզորավար
Ծնողներհայր՝ Haban?[1] և Jarchiudai?[2]
ԵրեխաներUlanqatai?[1] և Kuokuodai?[1]

Սուբեդեյ[3][4], (մոտ 1175, Burkhan Khaldun, Մոնղոլիա - 1248, Tuul River, Տուվե, Մոնղոլիա), նշանավոր մոնղոլ հրամանատար, Չինգիզ խանի դաշնակիցը։

Արշավանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուբեդեյն եղել է դարբին Չժարչիուդայի որդին՝ ուրանհայև ցեղից։ Իր ավագ եղբոր՝ Ջելմեյի օրինակով, ով արդեն գտնվում էր ծառայության մեջ, եկել էր Թեմուչիի մոտ ծառայելու։ Նա մասնակցել է XIII դարի առաջին կեսին մոնղոլական բոլոր հիմնական արշավանքներին դեպի Հյուսիսային Չինաստան՝ (Ցին կայսրություն), մերկիտներին՝ Խորեզմշահ պետություն։ Կովկաս և Արևելյան Եվրոպա արշավանքի ժամանակ Կալկայի ճակատամարտում Ջեբեյի հետ առաջնորդել է մոնղոլներին (1223)։ 1224 թվականին հակառակ Վոլգյան Բուլղարիայի մոնղոլները Ջեբեյի և Սուբեդեյի գլխավորությամբ արշավել են դեպի Արևելք։ Հաղթանակներ տանելով՝ մոնղոլները հասել են մինչև ժամանակակաից Ղազախստանի տափաստանները։

1236 թվականին Սուբեդեյն, իր հրամանատարության ներքո գտնվող զորքով, նոր արշավանք է կազմակերպել դեպի Վոլգյան Բուլղարիա, որի արդյունքում վերջինս նվաճվել և ընդգրկվել է Մոնղոլական կայսրության մեջ։ Սուբեդեյն եղել է դեպի Արևմուտք՝ Բաթու արշավանքի (1236—1242) փաստացի ղեկավարը, որի ժամանակ մոնղոլները հարձակվել են Ռուսիայի վրա և հասել մինչև Ադրիատիկ ծով։ Ծերության տարիներին նա վերադարձել է իր պատմական փոքր հայրենիք։ Մահացել է 73 տարեկան հասակում։

Հետնորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուբեդեյի որդիներից՝ Թիմուր–Բուկան, Կուկուջին և Ուրանհատայը (Ուրանկատայն, Ուրանգուտայն) անվանակոչվել են Ռաշիդ ադ Դինում։ Կուկուջուն զորքի աջ թևի հազարապետն էր, ով հոր մահից հետո զբաղեցրել է նրա տեղը։ Ուրյանհատայն (1201—1272), ում կենսագրական մանրամասնությունները շարադրվել են «Յուան Շի» գրքում, եղել է երիտասարդ Մունկեի անվտանգության պատասխանատուն։ Այնուհետև, նա Հուկի հետ մասնակցել է (1233—1234) Ցին կայսրության վերջնական նվաճմանը։ Սուբեդեյի և Բաթուի հետ արշավել է դեպի Արևմուտք։ Խանի գահի համար պայքարում սատարել է Մունկեյին (1250—1251)։ Իրականացրել է նվաճումներ Հարավային Չինաստանում և Հարավարևելյան Ասիայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Կենսագրական տվյալների չինական բազա
  2. 2,0 2,1 ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠨ ᠨᠢᠭᠤᠴᠠ ᠲᠣᠪᠴᠢᠶᠠᠨ (монг.) — 1240.
  3. Вернадский Г. В. Глава I. Монгольское завоевание // Монголы и Русь = The Mongols and Russia / Пер с англ. Е. П. Беренштейна, Б. Л. Губмана, О. В. Строгановой. — Тверь, М.: ЛЕАН, АГРАФ, 1997. — 480 с. — 7000 экз. — ISBN 5-85929-004-6
  4. Петрушевский И. П. Поход монгольских войск в Среднюю Азию в 1219—1224 гг. и его последствия // Татаро-монголы в Азии и Европе : Сборник статей. — М.: Наука, 1977. — С. 107—139.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Монгольский обыденный изборник // Сокровенное сказание. Монгольская хроника 1240 г. ЮАНЬ ЧАО БИ ШИ. / Перевод С. А. Козина. — М.-Л.: Издательство АН СССР, 1941. — Т. I.
  • Рашид ад-Дин. Сборник летописей / Перевод с персидского Л. А. Хетагурова, редакция и примечания профессора А. А. Семенова. — М., Л.: Издательство АН СССР, 1952. — Т. 1, кн. 1. — С. 158—160.
  • Рашид ад-Дин. Сборник летописей / Перевод с персидского О. И. Смирновой,редакция профессора А. А. Семенова. — М., Л.: Издательство АН СССР, 1952. — Т. 1, кн. 2.
  • Рашид ад-Дин. Сборник летописей / Перевод с персидского Ю. П. Верховского, редакция профессора И. П. Петрушевского. — М., Л.: Издательство АН СССР, 1960. — Т. 2.
  • Переводы из «Юань-чао би-ши» // Страны и народы Востока / Перевод Б. И. Панкратова. — М.: Петербургское востоковедение, 1998. — В. XXIX.
  • Переводы из «Юань ши» (фрагменты) // Храпачевский Р. П. Военная держава Чингисхана. — М.: АСТ: ЛЮКС, 2005. — С. 432—525. — ISBN 5-17-027916-7.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]