Սուբխիի փողոց (Յալթա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուբխիի փողոց
ԵրկիրՌուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ
Գտնվում էՅալթա
Երկարություն340 մետր
Անվանվել էՄուստաֆա Սուբխի
Փոստային ինդեքս298624

Սուբխիի փողոց (ռուս.՝ Улица Субхи), փողոց Ղրիմի Յալթա քաղաքի Վասիլևկա միկրոշրջանում։ Անվանվել է Թուրքիայի կոմունիստական կուսակցության (ԹԿԿ) հիմնադիրներից մեկի` Մուստաֆա Սուբխիի (1882-1921) պատվին։ Սկիզբ է առնում Ա. Ի. Կազանցևի փողոցից, կատարում շրջադարձ և ավարտվում նույն փողոցի հետ հատումով։ Երկարությունը 340 մետր է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յալթա քաղաքի Սուբխիի փողոցը գտնվում է Վասիլևկա միկրոշրջանում։ Այն սկսվում է Ա. Ի. Կազանցևի փողոցից, կատարում շրջադարձ 180 աստիճանով և ավարտվում նույն փողոցի հետ հատումով։ Փողոցում կա համարակալված 43 շինություն։ Երկարությունը 340 մետր է։

Սուբխիի փողոցի փոստային դասիչն է՝ 298624։

Փողոցն անվանվել է Թուրքիայի կոմունիստական կուսակցության (ԹԿԿ) հիմնադիրներից մեկի` Մուստաֆա Սուբխիի (1882-1921) պատվին։ 1910 թվականին նա մտել է Օսմանական սոցիալիստական կուսակցության մեջ։ 1913 թվականին բանտարկվել է, որտեղից փախել է Ռուսաստան։ 1915 թվականին մտել է ՌՍԴԲ(բ)Կ շարքերը և հեղափոխական աշխատանք տարել թուրք ռազմագերիների շրջանում։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո կուսակցական հանձնարարություններ է կատարել Մոսկվայում, Կազանում, Ղրիմում, Տաշքենդում։ Հայրենիք վերադառնալուց հետո, ԹԿԿ ԿԿ-ի 14 այլ անդամների և կուսակցության ակտիվիստների հետ նրան ձերբակալել և խեղդել են ծովում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. «Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 11, էջ 175». Վերցված է 2019 Ապրիլ 17-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]