Սույումբիկե աշտարակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սույումբիկե աշտարակ
Քարտեզ
Քարտեզ
Տեսակաշտարակ և inclined tower?
Բարձրություն58 մետր
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԿազան
Մասն էԿազանի Կրեմլ
 Syuyumbike Tower Վիքիպահեստում

Սույումբիկե աշտարակ (թաթ.՝ Сөембикә манарасы; ռուս.՝ Ба́шня Сююмбикэ́, անվանվում է նաև Խանի մզկիթ), պատմական աշտարակ Թաթարստանի մայրաքաղաք Կազանում, այդ քաղաքի թերևս ամենահիշարժան ու տիպիկ պատմաճարտարապետական հուշարձան-խորհրդանիշն է[1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սույումբիկե աշտարակը մի ժամանակ եղել է Կազանի ամենաբարձր շինությունը և, ընդսմին, այսպես կոչված՝ թեքվող աշտարակներից է։ 1990-ական թվականների տվյալներով՝ թեքվածությունը հասել էր 198 սանտիմետրի[3]։ 1930-ական և 1990-ական թվականներին զանազան եղանակներ են գործի դրվել կառույցի թեքվելը կանգնեցնելու, հնարավորության սահմաններում այն շտկելու նպատակով, և, թվում է՝ դա որոշակիորեն հաջողվել է. աշտարակն այլևս չի թեքվում[3]։

Աշտարակի կառուցման տարեթիվը պարուրված է խորհրդավոր մշուշվածությամբ։ Որոշ ուսումնասիրողներ գտնում են, որ կառուցվել է 18-րդ դարի սկզբներին, երբ բազմամակարդակ աշտարակները լայնորեն տարածված էին Ռուսաստանում։

Սույումբիկե աշտարակը ունի 6 մակարդակ և 58 մետր բարձրություն

Ավանդազրույցն ասում է, որ աշտարակը կառուցել են Իվան Չորրորդ Ահեղի վարպետները և այն էլ՝ ընդամենը մեկ շաբաթում։ Թաթարների թագուհի Սույումբիկեն իրեն ցած է նետել նորակառույց աշտարակի ամենաբարձր կետից (այստեղից էլ՝ աշտարակի անվանումը)։ Սակայն այս ավանդազրույցը որևէ առնչություն չունի պատմականորեն փաստարկված իրականության հետ. Սույումբիկեին մոսկովյան զինուժը 1551 թվականին գահից հեռացրել և տարել է Կասիմով քաղաքը, որտեղ էլ նա տարիներ անց մահացել է իր բնական մահով։ Պետք է նկատի առնել նաև, որ ինքնասպանությունը աններելի մեղք է համարվում թագուհու դավանած մուսուլմանական կրոնում, ուրեմն՝ նա չէր դիմի նման քայլի։ Իսկ ինչ վերաբերում է ավանդազրույցին, հարկ է նշել, որ, ինչպես ցույց է տալիս վերլուծությունը, այն հորինվել ու տարածվել է 18-րդ դարի սկզբներից։

Որոշ ուսումնասիրողներ ավելի հեռուն են գնում և հայտարարում են, որ աշտարակը նախառուսական ժամանակների, բուն թաթարական շինություն է, որը պահպանվել-մնացել է թաթարական միջնաբերդից։

Քսաներորդ դարի սկզբներին ճարտարապետ Ալեքսեյ Շչուսևը Մոսկվայի Կազանյան երկաթուղային կայարանի շենքի նախագծման ու կառուցման ժամանակ կրկնօրինակել է Սույումբիկեի աշտարակի ուրվապատկերը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Соколов В. В. Казан. Портрет в стил на импресионизма. – Казан: Отечество, 2011. – В. 51 – 52. – ISBN 978-5-9222-0408-8.

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Thom Wheeler (2011). One Steppe Beyond: Across Russia in a VW Camper. Summersdale Publishers Ltd. էջ 122. ISBN 978-0-85765-499-1.
  2. Sasha Raspopina (2016 թ․ դեկտեմբերի 22). «10 of the best Russia holiday destinations – beyond Moscow and St Petersburg». The Guardian. Վերցված է 2020 թ․ հունվարի 1-ին.
  3. 3,0 3,1 Eduard Zinatullin (2014 թ․ հունիսի 25). «Виртуальная экскурсия внутрь башни Сююмбике в Казани» [Virtual tour inside of Söyembikä Tower] (Russian). kazancat.ru. Վերցված է 2020 թ․ հունվարի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]