Սուրբ Աստվածածին եկեղեցի (Շեպտուխովկա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՇեպտուխովկա (Չերտկովսկի շրջան)
Դավանանքուղղափառություն
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Սուրբ Աստվածածին եկեղեցի (ռուս.՝ Церковь Покрова Пресвятой Богородицы), Ռուս Ուղղափառ եկեղեցու Շախտիի և Միլլերովոյի թեմի ուղղափառ եկեղեցի, որը ենթարկվում է Չերտկովո-Կալիտվայի գործակալությանը[1]։ Եկեղեցին գտնվում է Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Չերտկովսկի շրջանի Շեպտուխովկա գյուղում[2]։ Կառուցվել է 20-րդ դարի սկզբին` 1900-1912 թվականների միջև։

Եկեղեցու հասցեն` 346033, Ռուսաստան, Ռոստովի մարզ, Չերտկովսկի շրջան, գյուղ Շեպտուխովկա, Ցենտրալնայա փողոց, տուն 12։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Աստվածածին քարե եկեղեցին Ռոստովի մարզի Չերտկովսկի շրջանի Շեպտուխովկա գյուղում կառուցվել է 1900 և 1912 թվականների միջև ընկած ժամանակահատվածում՝ Սուրբ Նիկողայոս փայտե եկեղեցու կողքին, որը կառուցվել էր 1790 թվականին և չի պահպանվել։

Տաճարը կառուցվել է գյուղի բոլոր բնակիչների միահամուռ ջանքերով։ Նրա կառուցման ժամանակ զգալի նյութական օգնություն են ցուցաբերել տեղական կալվածատերեր Յանովը, Շեպտուխովը և Օբուխովը։ Սուրբ Աստվածածին եկեղեցին պահպանվել է մինչև մեր օրերը։

Ներկայուկս տաճարի հովիվն է քահանա Անտոնի Կոլիստրատովը։ Այստեղ անցկացվում են բաց դասեր «Ուղղափառ մշակույթի հիմունքները» դպրոցական առարկայի շրջանակներում[3] և էքսկուրսիաներ[4] գյուղի դպրոցի աշակերտների համար։ Բաց դասերը վարում է քահանա Անտոնի Կոլիստրատովը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Шептуховка. Церковь Покрова Пресвятой Богородицы.
  2. Церковь Покрова Пресвятой Богородицы (Шептуховка)
  3. «В храме Покрова Пресвятой Богородицы с. Шептуховка иерей Антоний Колистратов провел открытый урок ОПК для пятиклассников». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2-ին.
  4. «В храме Покрова Пресвятой Богородицы села Шептуховка проведена экскурсия для учеников четвёртого класса». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2-ին.
Արտաքին պատկերներ
Եկեղեցու ժամանակակից տեսքը
Եկեղեցու գմբեթը


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]