Սուրբ Աստվածածնի ծննդյան եկեղեցի (Օռլովսկի)
Սուրբ Աստվածածնի ծննդյան եկեղեցի ռուս.՝ Церковь Рождества Пресвятой Богородицы | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | տաճար |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Օռլովսկի (Օռլովսկի շրջան), Օռլովսկի շրջան և Օկտյաբրսկի շրջան |
Դավանանք | ուղղափառություն |
Հիմնական ամսաթվերը | 2003 |
Հիմնադրված | 2003 |
viseparchia-23.cerkov.ru |
Սուրբ Աստվածածնի ծննդյան եկեղեցի (ռուս.՝ Церковь Рождества Пресвятой Богородицы), ուղղափառ եկեղեցի Ռուսաստանի Ռոստովի մարզի Օռլովսկի շրջանի Օռլովսկի գյուղում։ Ենթարկվում է Ռուս Ուղղափառ եկեղեցու Վոլգոդոնսկի և Սալսկի թեմի Սալսկի գործակալությանը[1]։
Հասցեն՝ Ռոստովի մարզ, Օռլովսկի շրջան, գյուղ Օռլովսկի, Կոմունալնայա փողոց, 76։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին պատկերներ | |
---|---|
Եկեղեցու ընդհանուր տեսքը, 2015 թվական | |
Եկեղեցու պատկերակալը |
1912 թվականին Օռլովսկայա ստանիցայում կառուցվել է Սուրբ Աստվածածնի ծննդյան տաճարը, որը եղել է աղոթքի տուն։ Նրա ծխականների թվում էին 15901 ուղղափառ և 578 հնածիսական։ Աղոթքի տունը փակվել է 1939 թվականին, բայց չի ավերվել։ Կրկին բացվել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ՝ 1942 թվականին։
1980 թվականի սեպտեմբերին աղոթքի տան հոգևոր հովիվ է դարձել հայր Ալեքսին (Սերգոշին), որը գյուղի ղեկավարությանը համոզել է, որ կա շենքի կոսմետիկ վերանորոգման անհրաժեշտություն։ Միայն 2000 թվականի նոյեմբերին նրա իսկ ղեկավարությամբ դրվել է նոր՝ քարե տաճարի հիմքը, որը կառուցվել է հիմնականում ծխականների նվիրատվություններով (տաճարում գտնվում է նվիրատվությունների գիրքը, որը կարող է կարդալ յուրաքանչյուր քաղաքացի)։
Հիմնական շինարարությունը սկսվել է 2003 թվականին, տաճարն օծվել է 2004 թվականի նոյեմբերի 11-ին Ռոստովի և Նովոչերկասկի արքեպիսկոպոս Պանտելեիմոնի կողմից[2]։ Վերջնականապես կառուցվել է 2006 թվականին։ Տաճարում կա 11 զանգ, որոնք պատրաստվել են Վորոնեժում։ Նրանցից ամենամեծը՝ Կոչնակը, կշռում է 1260 կիլոգրամ և ձուլված է Ռոստովի մարզի վարչակազմի նվիրաբերած միջոցներով[3]։
Տաճարի վանահայրն է ավագ երեց Ալեքսի Սերգոշինը[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Орловский. Церковь Рождества Пресвятой Богородицы.
- ↑ В поселке Орловский освящена церковь Рождества Пресвятой Богородицы
- ↑ СТРОЯЩЕМУСЯ ХРАМУ ПОДАРИЛИ 11 КОЛОКОЛОВ
- ↑ «Храм Рождества Пресвятой Богородицы». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.