Սրապիոն Հեքիմյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սրապիոն Հեքիմյան
արմտ. հայ.՝ Սրապիոն Հէքիմեան
Ծնվել էօգոստոսի 16, 1832(1832-08-16)[1]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս[1]
Վախճանվել էմարտի 7, 1892(1892-03-07)[1] (59 տարեկան)
Վախճանի վայրԿոստանդնուպոլիս[1]
Մասնագիտությունդրամատուրգ, բանաստեղծ և թարգմանիչ
Ազգությունհայ
ԿրթությունՄուրադ-Ռափայելյան վարժարան[1]
Սրապիոն Հեքիմյան Վիքիդարանում

Սրապիոն Հեքիմյան (օգոստոսի 16, 1832(1832-08-16)[1], Կոստանդնուպոլիս[1] - մարտի 7, 1892(1892-03-07)[1], Կոստանդնուպոլիս[1]), հայ դրամատուրգ, թատերական-մշակութային գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է ծննդավայրի Մխիթարյանների տարրական դպրոցում, Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում, հմտացել եվրոպական մի շարք լեզուների մեջ։ Հեքիմյանի ստեղծագործություններից են «Արտաշես և Սաթենիկ» (1848), «Հարմակ և Աշխեն» (1850), «Վահրամ», «Սմբատ Ա» դրամաները։ 1856 թվականին Հեքիմյան հաստատվել է Կոստանդնուպոլիսում, հիմնել պոլսահայ առաջին պրոֆեսիոնալ թատրոնը, որը ներկայացումներ է տվել հայերեն, թուրքերեն, իտալերեն։ Գլխավոր դերերը կատարել է ինքը։ Այս թատրոնի համար էլ Հեքիմյանը գրել է «Մամվել» պատմական ողբերգությունը, որը երկար տարիներ ներկայացվել է արևմտահայ և արևելահայ բեմերում (պիեսում խաղացել են Պ. Ադամյանը, Գ. Չմշկյանը, Հ. Աբելյանը)։ Հեքիմյանը նաև ինքնուրույն ու թարգմանական բանաստեղծություններով, գրականությանն ու թատրոնին նվիրված հոդվածներով հանդես է եկել «Բազմավեպ», «Երկրագունդ», «Ծաղիկ», «Մասիս», «Մուսայք. Մասյաց» և այլ պարբերականներում։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կինն Զարմայրա (պոեմ)։ Բանասէր, 1851, № 4:
  • Տաղք, քերթվածք և թատրերգությունք, Կոստանդնուպոլիս, 1857
  • Հուլիանե, Գամալա, Պողոս և Վիրգինիա [թարգմանություններ], Կոստանդնուպոլիս, 1864

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սրապիոն Հեքիմյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 385