Սև խորանարդ մետր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Սև խորանարդ մետր»
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում2015
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՄոսկվա
Շինության ձևՔանդակ
ՆյութԵրկաթածխածնային համաձուլվածքներ
Ներկա վիճակԿանգուն

«Սև խորանարդ մետր» (ռուս.՝ «Чёрный кубометр»), Կազիմիր Մալևիչի «Սև քառակուսի» նկարի հուշարձանը, որը բացվել է 2015 թվականին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում։ Այն գտնվում է Չիստիե պրուդի լճակի մոտ, «Ռոստի ախոռ» սեփական տան բակում։ Արձանի բացումը հարմարեցվել է նկարի 100-ամյակին։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազիմիր Մալևիչի «Սև քառակուսի» նկարը, 1915

1990-ական թվականների առաջին կեսին լուսանկարիչ և լրագրող Յուրի Ռոստը Չիստիե պրուդի լճակի մոտ գնեց թեյագործ Բոտկինների նախկին ախոռը, որը վերակառուցեց՝ դարձնելով իր արվեստանոցը։ Արվեստանոցը ստացավ ոչ պաշտոնական՝ «Ռոստի ախոռ» անվանումը, որը հետագայում փոխանցվեց հայտնի հեռուստահաղորդմանը, որը վարում էր ինքը՝ Ռոստը[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին, Կազիմիր Մալևիչի «Սև քառակուսի» նկարի 100-ամյակի առթիվ, Ռոստի նախաձեռնությամբ «Ռոստի ախոռում» բացվեց «Սև խորանարդ մետր» քանդակը։ Քանդակային հորինվածքը, ինչպես և նկարը, սուպրեմատիզմի բոլոր կանոններով է։ Քառակուսի մետրում պահպանված են «Սև քառակուսու» բոլոր համամասնությունները։ Յուրաքանչյուր կողմի երկարությունը 79,5 սանտիմետր է։ Երկրաչափական պատկերների մաթեմատիկական այսպիսի ճշգրտությունը կարևոր էր Մալևիչի հիմնած «Սուպրեմուս» նկարչական խմբի անդամների համար։ Նույնիսկ նյութը, որից պատրաստվել է այս քանդակը, տուրք է ֆուտուրիզմին։ Օգտագործվել է կարբոն նյութը, որը կիրառվում է տիեզերական տեխնիկայում։ «Սև քառակուսին» ստեղծելու ժամանակ տիեզերական թռիչքների մասին գաղափարներ դեռևս չկային, սակայն դրանից որոշ ժամանակ անց Մալևիչը սկսեց մտածել այդ մասին[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Толстой Иван. (2013 թ․ դեկտեմբերի 3). «Юрий Рост». Радио Свобода. Վերցված է 2016 թ․ հուլիսի 28-ին.
  2. ««Черный квадрат» Малевича увековечили в памятнике». Культура. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 18-ին.

Արտաքին աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]