Ս. Պ. Կորոլյովի անվան ավիացիայի և տիեզերագնացության թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ս. Պ. Կորոլյովի անվան ավիացիայի և տիեզերագնացության թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՎայրՍամարա
Հիմնադրվել է1977
Կայքmuseum.ssau.ru(ռուս.)
Քարտեզ
Քարտեզ

Ս. Պ. Կորոլյովի անվան ավիացիայի և տիեզերագնացության թանգարան (ռուս.՝ Музей авиации и космонавтики имени С. П. Королёва), բարձրագույն կրթության յուրահատուկ օբյեկտ, Ռուսաստանի աստղագիտական թանգարանների ասոցիացիայի և ICOM-ի գիտատեխնիկական թանգարանների ասոցիացիայի ազգային կոմիտեի տարածաշրջանային մասնաճյուղը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը բացվել է 1977 թվականի հունվարի 12-ին `Սերգեյ Կորոլյովի ծննդյան 70-ամյակի օրը։ 1977-1981 թթ. թանգարանն աշխատել է հասարակական հիմունքներով որպես զննական պիտույքների կաբինետ, իսկ 1981 թվականից գործում է որպես Սամարայի պետական տիեզերական համալսարանի կազմում անկախ կառուցվածքային ստորաբաժանում[1]։

1980-1981 թթ. և 1992 թվականին իրականացվել են թանգարանի վերակառուցման աշխատանքներ։ 1989 թվականին թանգարանը արժանացել է «Ազգային» պատվավոր կոչմանը։ 1999 թվականին թանգարանի նախաձեռնությամբ հիմնադրվել է Սամարայի գիտական և տեխնոլոգիական թանգարանների ասոցիացիան, որտեղ թանգարանը դարձավ ղեկավարող գիտական և մեթոդական կենտրոն։ Ներկայումս թանգարանը համարվում է Ռուսաստանի տիեզերագնացության թանգարանների ասոցիացիայի տարածաշրջանային բաժին, Թանգարանների միջազգային խորհրդի ռուսական կոմիտեի գիտական և տեխնիկական թանգարանների ասոցիացիայի անդամ, Ռուսական տիեզերագնացության ակադեմիայի Պովոլժյան բաժանմունքի կորպորատիվ անդամ։

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թանգարանի ցուցահանդեսային տարածք՝ 400 քմ է
  • Ընդհանուր թանգարանային ֆոնդ`11,3 հազար միավոր (պահպանում)
  • Հիմնական ֆոնդ՝ 6,6 հազար միավոր (պահպանում)
  • Թանգարանի ամենամյա այցելուների թիվ՝ 20 հազար մարդ

Ցուցանմուշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի ցուցադրությունում ներկայացված են ավելի քան 2500 փաստաթղթեր, լուսանկարներ և այլ նմուշներ, այդ թվում` ավելի քան 150 ավիացիայի և տիեզերական տեխնոլոգիաների բնօրինակ մոդելներ, «Միր», «Վոստոկ», «Սոյուզ» «Н-1», «Энергия-Буран» հրթիռ-տիեզերական մակետները։ Այցելուների համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում իրական ցուցանմուշները՝ տիեզերագնաց Յուրի Ռոմանենկոյի սկաֆանդրը, օդաչուների կատապուլտերի նստատեղերը և հանդերձանքը, Սերգեյ Կորոլյովի անձնական իրերը, նամակները, փաստաթղթերը, Կոնստանտին Ցիոլկովսկու կենսական հրատարակությունները, տիեզերական սննդամթերքի նմուշներ և ականավոր կոնստրուկտորների և գիտնականների տիեզերքում աշխատելու գործիքներ, տիեզերագնացների ինքնագրեր։

Թանգարանային ցուցանմուշների շարքում է Սամարայում ստեղծված ավիատեխնիկայի նմուշներ, որոնց թվում է նաև «Ֆոտոն» տիեզերական համալիրի «Ֆոտոն» իջեցման ապարատը, «Янтарь-2К» մանրակրկիտ ֆոտոդիտման արբանյակային իջեցման պարկուճը, НК-33 հրթիռային շարժիչը, «ПИОН» փոքրիկ արբանյակը։

Էքսկուրսիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը կազմակերպում է ավելի քան 10 տեսակի տեսարժան և թեմատիկ էքսկուրսիաներ ուսանողների, դպրոցականների, համալսարանական հյուրերի, օտարերկրյա պատվիրակությունների, զբոսաշրջիկների և այցելուների համար։

  • «Թանգարանի աշխարհը» (թանգարանային շրջագայություն)
  • «Թռիչքների աշխարհը» (թանգարանի տեսարժան վայրեր, ավիացիոն և հրթիռա-տիեզերական լաբորատորիաներ)
  • «Ծանոթացեք, АЭРОКОС» (թանգարանային շրջագայություն, դիմորդների համար շրջագայություն համալսարանում)
  • «ՍամաՌԱ» (շրջագայություն քաղաքում, այցելություն թանգարաններ, ձեռնարկություններ և ԲՈՒՀ-եր)
  • «Տիերզերական Սամարա» այցելություն Սամարայի համալսարանի ուսումնական օդանավակայան[2]
  • «Ռուսական տիեզերք» (Ռուսական տիեզերական մտքի ծագումը և ժամանակակից տիեզերական գործողություններ)
  • «Վոլգայի թևեր» (Սամարայում ավիացիայի ծագում և զարգացում)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ս. Պ. Կորոլյովի անվան ավիացիայի և տիեզերագնացության թանգարան» հոդվածին։