Վասիլի Բաժենովի և Մատվեյ Կազակովի հուշարձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վասիլի Բաժենովի և Մատվեյ Կազակովի հուշարձան
Վասիլի Բաժենովի և Մատվեյ Կազակովի հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում2007
Երկիր Ռուսաստան
ՔաղաքՑարիցինո
ԲնակավայրՄոսկվա
Շինության ձևՀուշարձան
Նյութբրոնզ և գրանիտ
Ներկա վիճակԿանգուն
 Monument to Vasili Bazhenov and Matvey Kazakov Վիքիպահեստում

Վասիլի Բաժենովի և Մատվեյ Կազակովի հուշարձան (ռուս.՝ Памятник Баженову и Казакову), ռուս ճարտարապետներ Վասիլի Բաժենովին և Մատվեյ Կազակովին նվիրված հուշարձան Մոսկվայում։ Բացվել է 2007 թվականին։ Գտնվում է Մոսկվայի Դոլսկայա փողոցի 1 հասցեում (Ցարիցինի դաստակերտ)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուս ճարտարապետ, նկարիչ, ճարտարապետության տեսաբան, մանկավարժ, կլասիցիզմի ներկայացուցիչ, մասոն Վասիլի Բաժենովին և ռուս ճարտարապետ, ռուսական ճարտարապետությունում կլասիցիզմի հիմնադիրներից Մատվեյ Կազակովին նվիրված հուշարձան Մոսկվայում։ Բացվել է 2007 թվականի սեպտեմբերի 1-ին Մոսկվայի Ցարիցինո թանգարան-արգելոցում։ Քանդակագործական կոմպոզիցիայի տեղադրման համար ընտրվել է Մեծ պալատին հարակից տարածքը, պատկերասրահի պարսպի հարևանությամբ։ Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Լեոնիդ Միխայլովիչ Բարանովը և ճարտարապետ Մ. Մ. Պոսոխինը։ Չնայած այն հանգամանքին, որ ճարտարապետները տարբեր ժամանակներում են մշակել և կառուցել եկատերինյան նստավայրը (Բաժենով, այնուհետև`Կազակով), նրանք պատկերված են մեկ քանդակային կոմպոզիցիայում։

Տեխնիկական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակները պատրաստված են բրոնզից, կլոր պատվանդանը՝ գրանիտից։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Памятники монументального искусства Москвы: справ. изд. / Департамент культурного наследия г. Москвы. — М.: ООО «Милк Эдженси», 2016. - 404 с.: с. 264. ISBN 978-5-9907078-1-8.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]