Վարդագույն գուլպա (պատմվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարդագույն գուլպա
ռուս.՝ Розовый чулок
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1886
Հրատարակվել էօգոստոսի 16 (28), 1886

«Վարդագույն գուլպա» (ռուս.՝ Розовый чулок), Անտոն Պավլովիչ Չեխովի պատմվածքը` գրված 1886 թվականին։ Առաջին անգամ հրապարակվել է 1886 թվականի օգոստոսի 16-ին «Օսկոլկի» ամսագրում (№ 33)՝ Ա. Չեխոնտե ստորագրությամբ։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոն Չեխովի «Վարդագույն գուլպա» պատմվածքն առաջին անգամ հրապարակվել է 1886 թվականի օգոստոսի 16-ին «Օսկոլկի» ամսագրում (№ 33)՝ Ա. Չեխոնտե ստորագրությամբ։

Հրատարակիչ Ն. Ա. Լեյկինը պատմվածքի վերջում ավելացրել է հետևյալ արտահայտությունը. «Ոչ, ես չեմ գնա։ Խելացիորեն կարող ես խոսել և տղամարդկանց հետ, վերջապես որոշում է նա»։ Այս մասին նա գրել է Չեխովին` «Ձեր «Վարդագույն գուլպա» պատմվածքը ստացել եմ։ Այն ինձ շատ դուր եկավ...ես մի քանի տող ավելացրեցի վերջում, որոնք էլ ավելի են ուժեղացնում տպավորությունը։ Հուսով եմ դրա համար չեք գանգատվի։ Այս պատմվածքը լույս կտեսնի թիվ 33-ում»։ Չեխովը պատասխանել է. «Դուք երկարացրել եք «Վարդագույն գուլպա» պատմվածքի ավարտը։ Ես դեմ չեմ լրացուցիչ տողերից լրացուցիչ 8 կոպեկ ստանալուն, բայց, իմ կարծիքով, «տղամարդը» վերջում չի գնում...խոսքը միայն կանանց մասին է...»:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքի գործողությունները տեղի են ունենում Իվան Պետրովիչ Սոմովի տանը։ Մի ամպամած օր նա քայլում էր իր գրասենյակի շուրջը և փնթփնթում էր եղանակից։ Կողքին վարդագույն գուլպաներով նստած էր նրա կինը՝ Լիդոչկան։ Նա նամակ էր գրում։ Իվան Պետրովիչը նայում էր, թե ինչպես է նա գրում և խնդրեց կարդալ նամակը։ Ընթերցանության ժամանակ նա շփոթված էր։ Կինն անփութորեն ու անընթեռնելի ձեռագրով էր գրում։ Նա դիտողություն արեց. «Համատարած անմտություն. բառեր և արտահայտություններ և ոչ մի բովանդակություն։ Քո ամբողջ նամակը նման է ճիշտ երկու տղաների զրույցի»։

Կինը, հասկանալով իր տգիտությունը, աչքերն իջեցրեց...Սոմովը շարունակում էր նախատել նրան, որին նա պատասխանեց, թե մայրն է մեղավոր, ով իրեն դպրոց չի ուղարկել։ Այս խոսքերին Սոմովը պատասխանեց, որ ինքն ատում է կրթված, կանացիությունից զուրկ կանանցից և որ «երբեք չէր ամուսնանա գիտունի հետ...»:

Կշտացնող ուտելիքից հետո Սոմովը դարձավ ավելի ուրախ, բարի և մեղմ։ Նա որոշեց, որ իզուր է վիրավորել իր խեղճ կնոջը։ Նրա կարծիքով կինը կոչված է «սիրել իր ամուսնուն, ծնել երեխաներ, կտրատել աղցան, էլ ինչին է պետք գիտելիքը»։ Իսկ գիտուն կանանց հետ դժվար է ապրել, նրանք «պահանջում են, խիստ են և անառարկելի»։ Սոմովը մտածում էր. «...եթե ուզեմ խոսել խելացի կնոջ հետ, կգնամ Նատալյա Անդրեևնայի...կամ Մարա Ֆրանցովնայի մոտ»։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Чехов А. П. Розовый чулок// Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. — М.: Наука, 1974—1982.
  • Dictionnaire Tchekhov, page31, Françoise Darnal-Lesné, Édition L’Harmattan, 2010, ISBN 978 2 296 11343 5.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]