Վենիամին Կիսիլևսկի
Վենիամին Կիսիլևսկի | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 15, 1940 (83 տարեկան) |
Ծննդավայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Դանիլո Հալիցկու անվան Լվովի ազգային բժշկական համալսարան |
Մասնագիտություն | վիրաբույժ և գրող |
Անդամություն | Ռուս գրողների միություն |
Վենիամին Եֆիմովիչ Կիսիլևսկի (ռուս.՝ Вениамин Ефимович Кисилевскийնոյեմբերի 15, 1940, Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս խորհրդային գրող, արձակագիր, վիրաբույժ, Ռուսաստանի գրողների միության անդամ (1991):
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վենյամին Եֆիմովիչ Կիսիլևսկին ծնվել է 1940 թվականի նոյեմբերի 15-ին Կիև քաղաքում։ Հայրենական պատերազմի սկզբում նրա մայրը` Պոլինա Վենյամինովնա Կիսելևսկայան (1905-2000), փոքրիկ Վենայի և իր ավագ եղբոր Միշայի հետ միասին փախել էին գերմանացիներից, երբ նրանք արդեն գրավում էին քաղաքը։ Հայրը` Եֆիմ Կոնստանտինովիչ Կիսիլևսկին, զոհվում է և պատերազմից հետո ընտանիքը տեղափոխվում է Լվով։ Վենյան բանաստեղծություններ սկսել է գրել հինգ տարեկանից, 11 տարեկանում «Պիոներական պրավդա» թերթում տպագրվել է նրա առաջին բանաստեղծությունը։ Ավարտել է Լվովի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը և բաշխմամբ աշխատանքի անցել Կրասնոյարսկի մարզի Իլանսկ քաղաքում, որպես վիրաբույժ, գլխավոր հեմատոլոգ-ներարկող։ Եղել է արյան փոխներարկման կայանի գլխավոր բժիշկ, Իլանսկում, Կրասնոյարսկում, Դոնի Ռոստովում և երկար տարիներ համատեղել բանաստեղծական աշխատանքը բժշկի աշխատանքի հետ։ Ներկայումս բնակվում է Դոնի Ռոստովում, ստեղծագործություններ է գրում երեխաների և մեծահասակների համար։ Հրապարակվել է Մոսկվայի, Դոնի Ռոստովի, Վորոնեժի, Էլիստայի, ԱՄՆ-ի և Կանադայի գրքային, ամսագրային և պարբերական հրատարակչություններում[1][2]։
Պարգևներ, կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բարձրակարգ բժիշկ, առողջապահության գերազանցիկ, ԽՍՀՄ պատվավոր երկաթուղային, ԽՍՀՄ և Ռուսաստանի պատվավոր դոնոր
- «Հայրենական առողջապահության բնագավառում վաստակի համար» Պիրոգովի անվան մեդալ
- «Նվիրական երազանք» ազգային մանկական գրական մրցանակաբաշխության դափնեկիր
- Տարվա մարդ «Գրող» անվանակարգում (2008)
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրքեր երեխաների համար[խմբագրել | խմբագրել կոդը]
- Седьмой канал. - Ростов н/Д: Ростиздат, 1984.
- Чудики. - Ростов н/Д: Ростиздат, 1986.
- Котята. — Ростов н/Д: Ростиздат, 1988.
- Ксюша и два Лёши. - Ростов н/Д: Ростиздат, 2003.
- Перестройка. - изд. Новая книга, 2007.
- Настя Колобкова- изд. Новая книга, 2008.
- Воный год. - изд. Нюанс, 2010.
- Сказки нашего двора, - изд. РОДТ, 2016.
- Приключения ёжика Тошки.- изд. Союз писателей, 2017.
Վեպեր և վիպակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Лампа А. Ладина. Шея. - Ростов н/Д, Элиста: Апрель. 1989.
- Кольцо. — Ростов н/Д, Элиста: Теегин герл. 1989.
- Ничьей быть не может. — Ростов н/Д: Москва, Физкультура и спорт, 1992.
- Жена. По кругу. — Ростов н/Д: Мапрекон,
- Заложники. - Ростов н/Д: Проф-Пресс, 1997.
- Наваждение. - Ростов н/Д: Донской издательский дом, 2000.
- Ангел. — Ростов н/Д: Новая книга, 2004.
- Синдром. - Новая книга, 2009.
- Антидекамерон - Старые русские, 2011.
- Три дня Закона. - Старые русские, 2012.
Պատմվածքների ժողովածու[խմբագրել | խմբագրել կոդը]
- Моя рожа. — Ростов н/Д: Танаис, 1997.
- Тринадцать рассказов. - Ростов н/Д: Ростиздат, 2003.
- Обретение. - Ростов н/Д: Новая книга, 2005.
- Признание. - Нюанс, 2010.