Վերակացուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերակացուն
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևվեպ
ՀեղինակՎիկտոր Պելևին
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է2015
ՀրատարակչությունԷքսմո

«Վերակացուն» (ռուս.՝ «Смотритель»), ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի տասներեքերորդ վեպն է, որը բաղկացած է երկու գրքից։ Առաջին մասը («Դեղին դրոշի շքանշան») լույս է տեսել 2015 թվականի սեպտեմբերի 3-ին[1]։ Երկրորդ մասը («Երկաթե անդունդ») վաճառքի է հանվել 2015 թվականի սեպտեմբերի 29-ին։

«Էքսմո» հրատարակչության ազդագրում ասվում է.

Պավել I կայսրը՝ մեծ ալքիմիկոսն ու մեսմերիստը, չի սպանվում դավադիրների կողմից. հեղաշրջումը բեմականացում էր, որը թույլ է տալիս նրան աննկատ հեռանալ Պետերբուրգից։ Պավել Ալքիմիկոսը մեկնում է հանճար Ֆրանց Անտոն Մեսմերի ստեղծած նոր աշխարհ՝ Իդիլիում։ Պավելը դառնում է նրա առաջին Վերակացուն։ Արդեն երրորդ դարն է, ինչ Իդիլիումը թաքնվում է մեր աշխարհի ստվերում՝ հատուկ օրենքներով փոխազդելով նրա հետ։ Իդիլիումը պահպանելը վերակացուների գործն է, որոնք արդեն շատ են փոխվել։ Յուրաքանչյուր նորը պետք է իմանա Իդիլիումի գաղտնիքը և հասկանա, թե ով է ինքը...

Կարծիքներ և քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալինա Յուզեֆովիչը Meduza-ին տված հարցազրույցում նշում է. ««Նոր Պելևին» անվամբ տիպիկ սերիական արտադրանքի բոլոր առանցքային տարրերից «Վերակացուում» առկա է միայն ամեն գոյություն ունեցողի պատրանքայնության մասին պատկերացումը։ Արդիական ակնարկություններից և մարգարեական պաթոսից, միևնույն ժամանակ և լեզվական խաղից մաքրված, թորած և անգույն «Վերակացուն», այո, տիպիկ մերկ թագավոր է[2][3]»։

Դմիտրի Բիկովը «Դոժդ» հեռուստաալիքի համար նույնպես մեկնաբանել է գրքի լույսընծայումը. «Պելևինի ցանկացած նոր գիրք իրադարձություն է։ Նույնիսկ եթե Պելևինը թողարկի հեռախոսագիրք, դա իրադարձություն կլինի։ Նա իրականության ամենաճշգրիտ հայելին է, դրա հիանալի արտացոլիչը, որը կարողանում է հեռանալ պատկառելի հեռավորության վրա և այդ հեռավորությունից այն ընդհանրացնել։ Մենք նրանից միշտ պատասխաններ ենք փնտրում կատարվածի վերաբերյալ։ Բայց հիմա Պելևինի ստեղծագործությունում որոշակի սկզբունքային շարժ է տեղի ունեցել. այս իրողությունը սկսել է նրան այդ աստիճանի զզվեցնել... Եվ, առհասարակ, իմաստալից արտահայտություններ անելն այժմ անհնար է. ինչ էլ ասես, հաստատ կդիպչես մեկին՝ քո կամքին հակառակ։ Նույնիսկ արտահայտելով ամենապարզունակ միտքը՝ դու կընկալվես որպես խռովարար[4][5]»։

Լրագրող Անդրեյ Արխանգելսկին «Կոմերսանտ» թերթի համար. «Պելևինի նոր վեպը չարդարացրեց 1990-ականների կայծկլտող պատմվածքների կամ գոնե 2000-ականների վեպերի թավշյա ինտելեկտուալիզմը վերադարձնելու հույսերը։ Նույնիսկ վեպի կառուցվածքը տարիների ընթացքում չի փոխվում. Պելևինը, ասես, ծաղրում է քննադատներին։ Սեմյուել Բեքեթի հերոսի՝ Մերֆիի չափվածությամբ, որն ամբողջ օրը ռիթմիկ ճոճվում էր ճոճաթոռին, Պելևինը ոչ մի քայլ չի շեղվում իր ճիզվիտական ռիթմից։ Հերոսի ծնունդ և ուսուցում (15 էջ) - ձեռնադրում (20 էջ) - կին (12 էջ) - կրկին ձեռնադրում, ձեռնադրում բարձր կաստա (22 էջ) - աշխարհի ստեղծման պատմություն (20 էջ) - բացահայտում և աշխարհի կործանում (50-60 էջ)։ Այս իմաստով հեղինակն աշխատում է ժամացույցի պես։ Նա նույնիսկ չի կարողանում հրաժարվել Աշտարակի պատկերից, որն արդեն 10 կամ 15 տարի ուղեկցում է հերոսին ձեռնադրման ժամանակ»[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Новый роман Пелевина «Смотритель» выйдет в сентябре 2015 года
  2. Галина Юзефович. Удивительные приключения рыбы-лоцмана: 150 000 слов о литературе. — М.: АСТ, 2016. — Стр. 36—39. — ISBN 978-5-17-099672-8
  3. ««Смотритель» Виктора Пелевина Галина Юзефович — о новом романе одного из главных русских писателей».
  4. «Дмитрий Быков хоронит новый роман Виктора Пелевина».
  5. «Читать ли нового Пелевина? Пять лучших рецензий».
  6. Андрей Архангельский. «Глубокий внутренний миф».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]