Վլադիմիր Լենինի հուշարձան (Նիժնի Տագիլ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Լենինի հուշարձան
Վլադիմիր Լենինի հուշարձանը Նիժնի Տագիլում
Քարտեզ
Քարտեզ
Տեսակտեսարժան վայր, հուշարձան և քանդակ
ՔանդակագործՎասիլի Կոզլով
Ստեղծում1924
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՆիժնի Տագիլ
Շինության ձևՀուշարձան
Նյութբրոնզ և մարմար
Ներկա վիճակ№ 6600000391
 Statue of Lenin in Nizhny Tagil Վիքիպահեստում

Վլադիմիր Լենինի հուշարձան (ռուս.՝ Памятник Ленину), Վլադիմիր Լենինին նվիրված մոնումենտալ քանդակ Նիժնի Տագիլի Աշխատավոր երիտասարդների պուրակում, Օստրովսկու փողոցում[1]։ Համարվում է ԽՍՀՄ-ում համաշխարհային պրոլետարիատի առաջնորդի առաջին հուշարձաններից մեկը[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1924 թվականի հունվարի 24-ին, Լենինի հուղարկավորության օրը, Նիժնի Տագիլում տեղի է ունեցել սգո հանրահավաք, որից հետո որոշվել է առաջնորդի հիշատակը հավերժացնել` քաղաքում տեղադրելով նրա հուշարձանը։ 1925 թվականի մայիսի 15-ին հուշարձանի լավագույն նախագծի համար հայտարարվել է մրցույթ։ Հաղթող է ճանաչվել Նիժնի Տագիլի թիվ 1 դպրոցի նկարչության ուսուցիչ Ալեքսեյ Իվանովիչ Ֆռոլովի «Լենինը կենդանի է պատգամներում» կոմպոզիցիան։ Լենինի քանդակը ձուլել են Լենինգրադի «Красный выборжец» գործարանի աշխատակիցները քանդակագործ Վասիլի Կոզլովի մոդելի համաձայն[3], իսկ պատվանդանը կառուցվել է քաղաքի բնակիչների հավաքած միջոցներով[4]։

Հուշարձանի հանդիսավոր բացման արարողություն տեղի ունեցավ 1925 թվականի նոյեմբերի 7-ին, Մեծ Հոկտեմբերյան հեղափոխության ութերորդ տարելիցի օրը, Երուսաղեմի տաճարին հարակից հրապարակում։ Այդ ժամանակից ի վեր հուշարձանի դիմացի հրապարակը օգտագործվել է տոնական հանդիսությունների, պրոլետարական հանրահավաքների, մանկական և սպորտային միջոցառումների համար։ Հուշարձանի մոտ տեղադրվել է հավաքվող ամբիոն[5]։ 45 տարի անց, Վլադիմիր Լենինի ծննդյան 100-ամյակի նախօրեին, վերանորոգվել են հուշարձանը և նրա հարևանությամբ գտնվող պուրակը, տարածքը ծածկվել է բետոնե սալիկներով, ինչպես նաև շրջապատվել է երկաթե ցանկապատով[2]։

2006 թվականի փետրվարին հուշարձանը ենթարկվել է վանդալիզմի. հուշարձանը վայր են գցել պատվանդանից, կտրել են գլուխն ու աջ ձեռքը, իսկ պատվանդանը պատել են գրաֆիտիով[6]։ 2006-2007 թթ. գեղարվեստի թանգարանը իրականացրել է վերականգնողական աշխատանքներ, որի արդյունքում քանդակն ամբողջովին վերականգնվել է[3]։

Ներկայումս Լենինի հուշարձանը մշակութային ժառանգության օբյեկտ է, սակայն բնակիչների զգալի մասը այն չի ճանաչում որպես Նիժնի Տագիլի գլխավոր խորհրդանիշ և հուշարձանին վերաբերում է որպես քաղաքի և երկրի պատմության մի մասի[5]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Памятник В.И. Ленину, Нижний Тагил». 2ГИС. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
  2. 2,0 2,1 Л. А. Масленникова. «Из истории памятника В. И. Ленину в Нижнем Тагиле». historyntagil.ru. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
  3. 3,0 3,1 Александра Шемякина (2012 թ․ սեպտեմբերի 12). «Памятник Ленину в сквере Рабочей молодежи». TagilCity.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
  4. Дарья Симонова (2017 թ․ հունվարի 19). «Как открывали памятник Ленину. Запечатленная история». Тагильский вариант!. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
  5. 5,0 5,1 Дмитрий Кужильный, Сергей Волков (2016 թ․ հուլիսի 9). «Ленин на шаре – непризнанный символ города». АН «Между строк». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
  6. «Нижнетагильского Ленина оставили без рук и головы». НТВ. 2016 թ․ փետրվարի 16. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.