Վլադիմիր Չելոմեյի հուշարձան (Մոսկվա, Բաումանի փողոց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Չելոմեյի հուշարձան
Վլադիմիր Չելոմեյի հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՄոսկվա
Շինության ձևԿիսանդրի
Նյութբրոնզ և գրանիտ
Ներկա վիճակԿանգուն

Վլադիմիր Չելոմեյի հուշարձան (ռուս.՝ Памятник Владимиру Челомею), բրոնզե կիսանդրի Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է խորհրդային գիտնական, հրթիռատիեզերական տեխնոլոգիաների նախագծող, մեխանիկ ճարտարագետ, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, Լենինյան և ԽՍՀՄ Պետական երեք մրցանակների դափնեկիր Վլադիմիր Չելոմեյին (1914-1984)։ Տեղադրվել է 1984 թվականին Մոսկվայի Նիկոլայ Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանի շենքի մոտ, որտեղ ակադեմիկոսը երկար ժամանակ դասավանդել է։ Նախագծի հեղինակներն են քանդակագործ Վ. Ա. Սոնինը և ճարտարապետ Ս. Ի. Կուլյովը[1][2][3]։

Հուշարձանի հասցեն՝ ք. Մոսկվա, Բաումանի 2-րդ փողոց, 5։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակը գիտնականին պատկերում է պաշտոնական կոստյումով, նրա կրծքին մեդալներն են։ Կիսանդրին տեղադրված է գրանիտե պատվանդանի վրա։ Այն գոտեվորված է բրոնզե ժապավենով, որի վրա կրկնվում են կոնստրուկտորի պարգևները։ Ավելի ցած արված է հետևյալ գրությունը. «Սոցիալիստական աշխատանքի հերոս, ակադեմիկոս Չելոմեյ Վլադիմիր Նիկոլաևիչ։ Գիտության և տեխնիկայի զարգացման գործում առանձնահատուկ ծառայությունների համար ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1963 թվականի ապրիլի 25-ի հրամանով պարգևատրվել է «Մուրճ և մանգաղ» երկրորդ ոսկե մեդալով»[4][5][6]։

Մոսկվայում Վլադիմիր Չելոմեյի պատվին տեղադրված է ևս երկու հուշարձան՝ Տիեզերագնացների ծառուղում և ակադեմիկոսի գերեզմանի վրա Նովոդևիչյան գերեզմանատանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Вострышев, 2009, էջ 487
  2. «В Калуге открылась выставка о жизни конструктора ракет В.Челомея». Информационное агентство "Оружие России". 2014 թ․ սեպտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
  3. «Бауманская 2-я улица». Apartment.ru. 2008 թ․ նոյեմբերի 25. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
  4. Шокарев, Вострышев, 2018, էջ 978
  5. Департамент культурного наследия города Москвы (2016). «Челомей В. Н.». Узнай Москву. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
  6. ««Большая Москва»: Памятники выдающимся изобретателям». Москва 24. 2013 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.(չաշխատող հղում)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]