Վլադիսլավ Կովալյով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիսլավ Կովալյով
Ծնվել էհունիսի 28, 1922(1922-06-28)
Խոլմ-Ժիրովսկի շրջան
Մահացել էօգոստոսի 22, 1991(1991-08-22) (69 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)Մոսկվայի պետական համալսարան
Գործունեության ոլորտգրականագիտություն
Ալմա մատերՄոսկվայի պետական համալսարանի բանասիրույան ֆակուլտետ
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
Պարգևներ
«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ և «Աշխատանքի վետերան» մեդալ

Վլադիսլավ Անտոնովիչ Կովալյով (ռուս.՝ Владислав Антонович Ковалёв, հունիսի 28, 1922(1922-06-28), Խոլմ-Ժիրովսկի շրջան - օգոստոսի 22, 1991(1991-08-22), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային գրականագետ և մանկավարժ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1922 թվականի հունիսի 28-ին։ Մայրը՝ Դարյա Կովալյովան (ի ծնե՝ Ֆիլիպովա, 1897-1975 թվականներ), եղել է մաթեմատիկայի ուսուցչուհի, հայրը՝ Անտոն Սեմյոնովիչը (1890-1922 թվականներ), դարբին[1]։

1931 թվականին մայրը որդու հետ տեղափոխվել է Մոսկվա։ Ավարտել է մայրաքաղաքի թիվ 201 միջնակարգ դպրոցը։ 1940 թվականին Կովալյովը զորակոչվել է բանակ, ինչը համընկել է Հայրենական մեծ պատերազմի սկզբի հետ, ծառայել է Սիբիրյան ռազմական օկրուգի սահմանապահ զորքերում։ Բանակում ծառայությունից հետո ընդունվել է Իրկուտսկի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ։ Ավարտելով երկրորդ կուրսը՝ տեղափոխվել է Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ, որն ավարտել է 1945 թվականին։ 1945-1948 թվականներին եղել է Ա. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի ասպիրանտ։ 1949 թվականին պաշտպանել է թեզը՝ բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի համար (թեմա՝ «Լև Տոլստոյի «Հաջի-Մուրադ» վիպակը»)[1]։

1943-1946 թվականներին եղել է երեկոյան դպրոցի ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ, 1948-1951 թվականներին՝ Խորհրդային բանակի ռազմա-մանկավարժական ինստիտուտի դասախոս, 1951-1952 թվականներին՝ Մոսկվայի պոլիգրաֆիական ինստիտուտի[1]։

ՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1952 թվականից և մինչև կյանքի վերջը Կովալյովն աշխատել է Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում՝ սկզբում ռուսերենի ոճաբանության ամբիոնում, ապա՝ ռուս գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնում։ Նրա գիտական հետաքրքրությունների հիմնական թեման Լև Տոլստոյի և Անտոն Չեխովի արվեստն էր։

1970 թվականի հունիսի 26-ին ՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում Կովալյովը պաշտպանել է դիսերտացիան՝ բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճանի համար (թեմա՝ «Լև Տոլստոյի գեղարվեստական արձակի առանձնահատկությունը»)[1]։

Շնորհիվ դասավանդման յուրահատուկ մոտեցումների՝ Կովալյովը ուսանողների շրջանում մեծ հեղինակություն է վայելել։ Օրինակ՝ Իվան Գոնչարովի «Օբլոմով» վեպի մասին դասախոսություն կարդալիս Վլադիսլավ Կովալյովը խալաթ է հագել[1], ցուցադրաբար պառկել ամբիոնում՝ ուսանողներին ցուցադրելով, թե ինչպես է Իլյա Իլյիչ Օբլոմովն անցկացրել իր կյանքը։

Ակնարկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կովալյովը ներկայացրել է բազմաթիվ հայտնի մարդկանց դիմանկարներ, որոնց հետ հնարավորություն է ունեցել հանդիպել՝ գրողներ, գրականագետներ, արվեստի գործիչներ, շախմատիստներ։ Դրանք իրենց տեսակի մեջ հուշագրական ուրվապատկերներ են[2]։ Այդ պատմվածքներով նա հաճախ հանդես է եկել տարբեր երեկոներում՝ Տոլստոյի թանգարանում, Գիտնականների տանը և այլն։ Երբեմն նա կրկնօրինակել է նաև իր հերոսների ձայնը և խոսելաոճը[1]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբողջ կյանքի ընթացքում Վլադիսլավ Կովալյովը եղել է շախմատի սիրահար։

Հիմնական աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ковалёв В. А. Русская литература XX века (Дооктябрьский период): Учебное пособие для студентов-заочников V курса филологических факультетов и отделений журналистики государственных университетов. — М.: Изд-во Московского университета, 1959.
  • Ковалёв В. А. Методические указания по курсу истории русского литературного языка для студентов-заочников 1-3 курсов. — М.: Изд-во Московского университета, 1954, 1955, 1956, 1959, 1961.
  • Ковалёв В. А. О стиле художественной прозы Л. Н. Толстого. — М., 1960.
  • Ковалёв В. А. «Записки охотника» И. С. Тургенева. Вопросы генезиса. — Л.: Наука, 1980.
  • Ковалёв В. А. Поэтика Льва Толстого: Истоки. Традиции. — М.: Изд-во Московского университета, 1983.
  • Ковалёв В. А. Творческий путь Л. Н. Толстого (1928—1910). — М.: Изд-во Московского университета, 1988.
  • Ковалёв В. А. Творческий путь А. П. Чехова. — М.: Изд-во Московского университета, 1991.
  • Ковалёв В. А. Мастерство писателя и публициста / Общ. ред. и прим. И. В. Толоконниковой. — М.: МедиаМир, 2007.
  • Ковалёв В. А. Воспоминания. Рядом с талантами / Сост. и науч. ред.: И. В. Толоконникова. — М.: Факультет журналистики МГУ, 2012.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]