Վոլգոգրադ արենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վոլգոգրադ արենա
Տեսակմարզադաշտ
Մարզաձևֆուտբոլ
ՏեղագրությունՎոլգոգրադ և Լենինի պողոտա
Երկիր Ռուսաստան
Բացված2018
ՍեփականատերՎոլգոգրադի մարզ
Տարողություն45 568
Տնային թիմFC Rotor Volgograd?
Քարտեզ
Քարտեզ
 Volgograd Arena Վիքիպահեստում

Վոլգոգրադ արենա (ռուս.՝ Волгоград-арена), 2018 թվականի աշխարհի առաջնության համար Վոլգոգրադում կառուցված միջազգային կարգի ֆուտբոլային մարզադաշտ։ Արենան կառուցվել է նախկին Ցենտրալնի մարզադաշտի տեղում, Վոլգա գետի ափին՝ Մամաև կուրգանի ստորոտում։

2012 թվականին Վոլգոգրադն ընդգրկվել է 11 քաղաքների ցանկում, որտեղ կանցկացվեն 2018 թվականի աշխարհի գավաթի խաղերը։ Մարզադաշտում պետք է անցկացվեն խմբային փուլի չորս խաղեր։ Առաջնության ավարտից հետո շինարարությունը նախատեսվում է օգտագործել որպես «Ռոտոր» ֆուտբոլային ակումբի հիմնական մարզադաշտը և տարբեր զանգվածային միջոցառումների բազմաֆունկցիոնալ համալիր։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզադաշտի մոդել

Մարզադաշտի նախագծումն իրականացրել է մոսկովյան «Սպորտ-ինժեներական» ընկերությունը, որը հաղթել է բաց մրցույթում, շինարարական կապալառուն «Ստրոյտանսգազ» ԲԲԸ-ն էր։

Նախագծի ընդհանուր արժեքը, ներառյալ իրական շինարարական աշխատանքները, ի սկզբանե տեղական իշխանությունների կողմից գնահատվել են 10 միլիարդ ռուբլի[1]։ 2014 թվականի հոկտեմբերին Վոլգոգրադի 2018 թվականի աշխարհի առաջնության մարզադաշտի կառուցման նախնական արժեքը կազմել է 17 միլիարդ ռուբլի[2]։

Մարզադաշտի տարողությունը 45 հազար տեղ է[3], ներառյալ 2280 տեղ լրատվամիջոցների համար և 640 VIP տեղեր[4], 460 տեղ հաշմանդամություն ունեցող անձնաց համար։ Մարզադաշտն ունի իր ճարտարապետական առանձնահատկությունը`խոշոր կայմապարաններով տանիք, ճակատամասը կոնաձև է, դեպի ներքև նեղացող։

Կառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոլգոգրադ արենայի շինարարությունը իրականացվել է մի քանի փուլով։ 2015 թվականին «Ստրոյտանսգազ» ԲԲԸ-ն իրականացրել է աշխատանքների նախապատրաստական փուլը, ներառյալ Ցենտրալնի մարզադաշտի շենքի կառույցների ապամոնտաժման և նախկինում գոյություն ունեցող ինժեներական ցանցերի օգտագործման աշխատանքները։ Իրականացվել է շինարարության հիմնական աշխատանքների մի մասը, սկսվել են մարզադաշտի կրող կառույցների և ներքին ինժեներական ցանցերի տեղադրումը։

2016 թվականին ավարտվել է մարզադաշտի և տրիբունաների մոնոլիտ կառույցների կառուցումը, որի ընդհանուր ծավալը կազմում է ավելի քան 120 հազար մ3 բետոն։ Արենայի շենքի ներսում սկսվել են ավարտական աշխատանքները։ Ընդհանուր կապալառուի մասնագետները սկսել են ներքին ինժեներական համակարգերի տեղադրման աշխատաքները, շինարարները սկսել են առանձին կանգնած շենքերի համալիրի կառուցումը` մուտքեր, տոմս-տաղավարներ, անցակետեր։

Մարզադաշտի կառուցման ավարտը նախատեսվել է 2017 թվականի դեկտեմբերին։ 2018 թվականի մարտին մարզադաշտը դեռևս պատրաստ չի եղել, ՖԻՖԱ-ի ներկայացուցիչները հույս են հայտնել, որ մինչև մայիս այն կգործարկվի[5]։ Մարզադաշտը գործարկվել է 2018 թվականի ապրիլի 3-ին[6]։

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսաթիվ Ժամ Թիմ #1 Res. Թիմ #2 Խումբ Այցելուներ
Հունիսի 18, 2018 21:00 Թունիս Թունիս 1–2 Անգլիա Անգլիա Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018 Խումբ G 41,064[7]
Հունիսի 22, 2018 18:00 Նիգերիա Նիգերիա 2–0 Իսլանդիա Իսլանդիա Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018 Խումբ D 40,904[8]
Հունիսի 25, 2018 17:00 Սաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա 2–1 Եգիպտոս Եգիպտոս Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018 Խումբ A 36,823[9]
Հունիսի 28, 2018 17:00 Ճապոնիա Ճապոնիա Լեհաստան Լեհաստան Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018 Խումբ H

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сергей Лебедев. (19 октября 2012). «Волгоградский стадион к ЧМ-2018 спроектируют за 1 млрд рублей». Известия. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 17-ին.
  2. Предварительная стоимость возведения волгоградского стадиона к ЧМ-2018 оценивается в 17 млрд рублей
  3. «Волгоградский стадион будет больше «Динамо»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
  4. Fédération internationale de Football Association Stadiums // 2010 FIFA World CupTM Bid Evaluation Report: Russia. — 36 с.
  5. ФИФА довольна ходом подготовки стадиона "Волгоград-Арена" к ЧМ-2018
  6. Стадион ЧМ-2018 по футболу в Волгограде введен в эксплуатацию
  7. «Match report – Group G – Tunisia - England» (PDF). FIFA.com. FIFA. 2018 թ․ հունիսի 18. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
  8. «Match report – Group D – Nigeria - Iceland» (PDF). FIFA.com. FIFA. 2018 թ․ հունիսի 22. Վերցված է 2018 թ․ հունիսի 22-ին.
  9. «Match report – Group A – Saudi Arabia - Egypt» (PDF). FIFA.com. FIFA. 2018 թ․ հունիսի 25. Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]