Տագանրոգի պոլիտեխնիկական թանգարան
Տագանրոգի պոլիտեխնիկական թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Տագանրոգ |
Հիմնադրվել է | սեպտեմբերի 12, 2002 |
Կայք | museum.tsure.ru |
Տագանրոգի պոլիտեխնիկական թանգարան, Հարավային դաշնային օկրուգի Տագանրոգի տեխնոլոգիական ինստիտուտի պոլիտեխնիկական թանգարան (ռուս.՝ Таганрогский политехнический музей / Политехнический музей ТТИ ЮФУ), գիտատեխնիկական թանգարան, որը գտնվում է ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում, Հարավային դաշնային օկրուգի Տագանրոգի տեխնոլոգիական ինստիտուտի (ՀԴՕ ՏՏԻ) տարածքում։
Թանգարանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել Տագանրոգի ռադիոտեխնիկական ինստիտուտի (ՏՌՏԻ, այժմ` համալսարան, ՏՌՏՀ) 50-ամյակի օրը` 2002 թվականի սեպտեմբերի 12-ին, «Բ» մասնաշենքում` լրագրող Օլեգ Նաբոկովի ջանքերով։ Բացման արարողության ժամանակ կարմիր ժապավենը կտրել են Տագանրոգի քաղաքապետ Սերգեյ Շիլոն, ՏՌՏՀ-ի ռեկտոր Վլադիսլավ Զախարևիչը և Օլեգ Նաբոկովը[1]։
Տագանրոգի պոլիտեխնիկական թանգարանը առաջիններից մեկն է հրավիրվել ICOM-ի (Թանգարանների միջազգային խորհուրդ) ռուսաստանյան կոմիտեի գիտատեխնիկական թանգարանների ասոցիացիա[2], իսկ նրա հիմնադիր և տնօրեն Օլեգ Նաբոկովը[3] ընտրվել է այդ կազմակերպության ղեկավարության կազմի անդամ[4]։
Թանգարանի ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանի ցուցադրությունը ներկայացնում է գիտության և տեխնիկայի այն ուղղությունների զարգացման պատմությունը, որոնցից ապագա մասնագետներ է նախապատրաստում Տագանրոգի տեխնոլոգիական ինստիտուտը.
- ռադիոտեխնիկա և հեռուստատեսություն
- ավտոմատիկա և հաշվողական տեխնիկա
- օդագնացություն և տիեզերագնացություն
- էլեկտրոնիկա և տեղեկատվական անվտանգություն
Թանգարանի մի շարք տաղավարներ և ցուցափեղկեր նվիրված են ՏՌՏԻ/ՏՌՏՀ/ՏՏԻ-ի նշանավոր ղեկավարների և գիտնականների կյանքին ու գործունեությանը։ Նրանցից են ՏՌՏԻ-ի առաջին տնօրեն Կոնստանտին Շապոշնիկովը, Վիկտոր Բոգդանովը, Անատոլի Կալյաևը, Ալեքսեյ Խարինը, Ալեքսանդր Սոլովյովը։
Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հասցե` 347900, ՌԴ, Ռոստովի մարզ, ք. Տագանրոգ, Չեխովի փող., 22, «Բ» մասնաշենք, 2-րդ մուտք։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թանգարանի պաշտոնական կայք Արխիվացված 2013-11-27 Wayback Machine
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Пахомов А. М.А. Боровская: «Таганрог играет важную роль в системе распределённого университета...» Արխիվացված 2016-03-04 Wayback Machine // Радиосигнал. — 2012. — 23 окт.
- ↑ Собств. корр. ЮНЕСКО оценило таганрожцев // Молот. — 2006. — 6 июня. — С. 2.
- ↑ Каминская М. Её сын и друг(չաշխատող հղում) // Новая газета. — 2009. — 19 июня.
- ↑ Титова Е. Политехническому музею ТТИ ЮФУ 10 лет Արխիվացված 2012-10-19 Wayback Machine // taganrogtv.ru. — 2012. — 13 сент.