Տատյանա Շչեգլովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տատյանա Շչեգլովա
Ծնվել էսեպտեմբերի 4, 1967(1967-09-04) (56 տարեկան)
ԾննդավայրՏվեր, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող և բանաստեղծուհի
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՎորոնեժի պետական համալսարան
ԱնդամակցությունՌուսաստանի գրողների միություն և Ռուսաստանի լրագրողների միություն

Տատյանա Յուրևնա Շչեգլովա (ռուս.՝ Татьяна Юрьевна Щеглова, սեպտեմբերի 4, 1967(1967-09-04), Տվեր, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս գրող, բանաստեղծ, Ռուսաստանի գրողների միության անդամ (2007), Ռուսաստանի լրագրողների միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տատյանա Շչեգլովան ծնվել է 1967 թվականի սեպտեմբերի 4-ին, Տվերի մարզի Կալինին քաղաքում։ Սովորել է Լիպեցկի երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում, այնուհետև ընդունվել և ավարտել է Վորոնեժի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետը։ Երկար ժամանակ տեղական լրատվամիջոցներում զբաղվել է լրագրությամբ։ Խորհրդային շրջանում անդամագրվել է Լրագրողների միությանը։ Աշխատել է որպես «Լիպեցկի երաժշտության տուն» քաղաքային հաստատության փոխտնօրեն։ Նրա գրական ստեղծագործությունները մշտապես տպագրվում են շրջանային և մարզային թերթերում, շատ հաճախ նրա ստեղծագործությունները կարելի է գտնել «Պետրովսկի մոստ» տարածաշրջանային գրական ամսագրի էջերում։ Վաղ տարիքում սկսել է զբաղվել բանաստեղծական գործունեությամբ։ Տասնհինգ տարեկան հասակում գրել է բանաստեղծություններ և պատմվածքներ։ 1996 թվականին լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Իմ ամիսը մարտն է»։ Նրա առաջին «Առանց նոտաների» վեպը գրվել է 2000 թվականին, բայց լույս է տեսել միայն 2007 թվականին, այնուհետև ընդգրկվել է «Մեծ գիրք» ազգային գրական մրցանակի ցուցակում։

Նրա հեքիաթների և պատմվածքների նոր հավաքածուն լույս է տեսել 2008 թվականին և կոչվում է «Բայց կարող էր նաև այդպես լինել ...», 2012 թվականին հրատարակվել է «Ընտրեք հարմար կեցվածք» գիրքը, որի հիմքում ընկած է համանուն բիզնես-նովելը, 2014 թվականին լույս է ընծայվել «Лики любви» պատմվածքների ժողովածուն[1]։

Տատյանա Յուրևնայի արձակը տպագրվում է նաև արտերկրում։ 2012 թվականին Նյու Յորքում անգլերեն և ռուսերեն լեզուներով «Բառ \ Word» (No 75) գրական ամսագրում լույս է տեսել «Գիշերը լուսավոր է» վիպակը։ 2013 թվականին Գերմանիայում լույս է տեսել «Գիշերը լուսավոր է» գիրքը, որն ընդգրկում է պատմվածքներ, ինչպես նաև երեք վիպակներ[2]։

2007 թվականից Շչեգլովան անդամակցում է Ռուսաստանի գրողների միությանը։ 2010 թվականից Ռուսաստանի գրողների միության տարածաշրջանային բաժանմունքի պատասխանատու քարտուղարն է։ Ներկայումս նա «Петровский мост» տարածաշրջանային գրական ամսագրի հեղինակն է և «Мёд и мёд» տեղեկատվական-հրապարակախոսական ամսագրի գլխավոր խմբագիրը։

Բնակվում է Լիպեցկ քաղաքում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2017 - Լիպեցկի մարզի մշակույթի և զբոսաշրջության վարչության պատվոգիր,
  • 2010 - Ռուսաստանի գրողների միության Մոսկվայի քաղաքային կազմակերպության Անտոն Չեխովի անվան գրական մրցանակի դափնեկիր,
  • 2017 - Ռուսաստանի գրողների միության Մոսկվայի մարզային կազմակերպության Իվան Բունինի մեդալակիր,
  • 2018 - Լիպեցկի մարզային վարչակազմի ղեկավարի շնորհակալագիր,
  • 2020 - Ա. Լիպեցկու անվան քաղաքային գրական մրցանակի դափնեկիր, արձակ գրքի համար, որտեղ ընդգրկված են «21-րդ դարի ազնվականը» վեպը և «Ձյուն էր գալիս» վիպակը։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Мой месяц март: стихи. – Липецк, 1996 год – 64 с.
  • Без нот: [роман, рассказы]. – Липецк, 2007 год – 353 с.
  • А ведь могло быть и так...: рассказы и сказки. – Липецк, 2008 год – 206 с.
  • Примите удобную позу: бизнес-новелла, повесть, рассказы. – Воронеж, 2012 год – 353 с.
  • Лики любви: повести, новелла, рассказы. – Воронеж, 2014 год – 165 с.
  • Ночь светла: повести, рассказы. – Дюссельдорф, 2014 год – 196 с.
  • Тем, кто меня любил: повести, рассказы. - Липецк, 2015 год - 317 с.
  • Михайлов день: сугубо русский роман. - Дюссельдорф: ZA-ZA Verlag, 2015 год - 151 с.
  • Дорога к храму: [сборник статей и очерков]. - Воронеж: Новый взгляд, 2019 год - 281 с.
  • Барин XXI века: роман. "Падал снег": повесть. - Москва: Союз российских писателей, 2020 год - 286 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Щеглова Татьяна Юрьевна (1967)». map.lib48.ru. Վերցված է 2021 թ․ հունվարի 25-ին.
  2. Аристарх:. «Татьяна Щеглова | Официальный сайт писательницы» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Талант из Липецка : Татьяна Щеглова с романом «Без нот» вошла в «длинный список» из 45 претендентов на нац. лит. премию «Большая книга» за 2007 год : [крат. информ.] // Труд. – 2008. – 30 апр. – 8 мая. – С. 13.
  • Расторгуева В. С. Провинциальный текст русской литературы: Стальной Город и Человек: (по произведениям липец. писателей) // Научный диалог. - 2018. - № 12. - С. 220.
  • Печурова В. На грани документалистики и беллетристики // Газета Первый номер. - 2020. - 1 июня (№ 20). - С. 20-21.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]