Տեատրալնայա փողոց (Տագանրոգ)
Տեատրալնայա փողոց ռուս.՝ Театральная улица | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Գտնվում է | Տագանրոգ |
Երկարություն | 4565 մետր |
Սկիզբ | Տրանսպորտնայա փողոց |
Ավարտ | Ռազմական օդանավակայան |
Նախկին անվանում | Կովպակի փողոց |
Փոստային ինդեքս | 347916 |
Lua error in Մոդուլ:Wikidata at line 303: Функция для отображения значения не найдена.. | |
Գուգլ Քարտեզներում |
Տեատրալնայա փողոց (ռուս.՝ Театральная улица), փողոց Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի Արևմտյան միկրոշրջանում։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեատրալնայա փողոցը սկիզբ է առնում Տրանսպորտնայա փողոցից, շարժվում հարավարևմտյան ուղղությամբ, այնուհետև, Վիշնյովայա փողոցի հետ շրջադարձային հանգույցից ուղղությունը փոխում է դեպի արևմուտք և հասնում ռազմական օդանավակայանին։ Տների համարակալումը սկսվում է Տրանսպորտնայա փողոցից։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախապատերազմական տարիներին այս շրջանը տափաստան էր[1]։ Նրա բնակեցումը սկսվել է 1947 թվականին[1]։ Գոյացած ավանը կոչվեց Արևմտյան, ըստ հին Տագանրոգի նկատմամբ նրա դիրքի[1]։
1957 թվականին Կովպակի փողոցում կառուցվեց «Ռոսիա» կինոթատրոնը։ Դա մեծ իրադարձություն էր թաղամասի բնակիչների համար։ Կինոն նրանց միակ զվարճանքն էր։ Հանդիսարահն ամեն օր լեփ-լեցուն էր։ Երեխաները հաճախ նստում էին հատակին, էկրանի առջև։ Հենց այդ ժամանակ էլ Կովպակի փողոցը վերանվանվեց Տեատրալնայա (Թատերական) փողոց[1]։
Փողոցում գտնվում են[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սուրբ Սերգի Ռադոնեժցու եկեղեցի[1]
Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Խորհրդային օդաչուների հուշարձան[2]
- Չեչնիայում և Աֆղանստանում զոհված տագանրոգցի մարտիկների հուշարձան
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սուրբ Սերգի Ռադոնեժցու եկեղեցին տեղավորվել է նախկին «Ռոսիա» կինոթատրոնի շենքում[1], որտեղ որոշ ժամանակ գտնվել է «Ռուսաստանի խնայբանկի» մասնաճյուղը, ապա այնտեղ գործել է ավտոդողերի արհեստանոց, իսկ հետո շենքը վերափոխել են որպես եկեղեցի։