Տիլզիտի դասական գիմնազիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիլզիտի դասական գիմնազիա
Տեսակգիմնազիա, տեսարժան վայր և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՍովետսկ
Հիմնադրված է1900
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մշակութային ժառանգության հայտնաբերված օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Տիլզիտի դասական գիմնազիա (ռուս.՝ Тильзитская классическая гимназия), ճարտարապետական հուշարձան Ռուսաստանի Կալինինգրադի մարզի Սովետսկ քաղաքում։ Շենքը մշակութային ժառանգության օբյեկտ է և քաղաքի հին մասի տեսարժան վայրերից մեկը։ Ռուսաստանի տարածքում գործող ամենահին դպրոցն է։ Այստեղ է գտնվում Սովետսկի թիվ 1 գիմնազիան[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիլզիտի գիմնազիան հիմնադրվել է 1586 թվականին որպես հատուկ դպրոց (դպրոցը, որտեղ միայն տղաներն էին սովորում), քանի որ 1544 թվականին հիմնադրված Քյոնիգսբերգի համալսարանին պետք էին դպրոցներ, որոնք դիմորդներին կնախապատրաստեին ընդունելության։ Նոր դպրոցն ուներ 3 ուսուցիչ և 3 դասարան[3]։

Առաջին դասարանում սովորեցնում էին տառերը և կարդալ, գերմաներեն և ուսումնասիրում էին լատիներեն։ 2-րդ դասարանում սովորում էին լատիներենի քերականության կանոնները։ Ավագ՝ 3-րդ դասարանում դասավանդում էին շարահյուսություն և տաղաչափություն, կարդում էին Ցիցերոն և Տերենտիա, դասավանդում հունական քերականություն, կարդում Ավետարան։ Ճաշից առաջ դասերը նախատեսված էին ժամը 6-ից մինչև ժամը 9-ը, ճաշից հետո, ժամը 12-ից մինչև 16-ը։ Չորեքշաբթի և շաբաթ օրերին դասեր չկային։ 17-րդ դարի կեսերին դպրոցը հասավ իր գագաթնակետին։ Սկզբում դպրոցը գտնվում էր գերմանական եկեղեցու կողքին՝ Deutsche Straße 2 հասցեում։

1812 թվականի հունիսի 3-ին Տիլզիտի գավառական դպրոցը, որպես համամարդկային գիտակրթական հաստատություն, կոչվում էր թագավորական գիմնազիա[4]։ Աշակերտները բանավոր հաղորդակցվում էին հունարեն և լատիներեն, սովորում էին պատմություն, մաթեմատիկա, մաթեմատիկական աշխարհագրություն, ֆրանսերեն, հին պատմություն և հնագիտություն։ 1824 թվականին աղետալի հրդեհը ոչնչացրեց գիմնազիայի շենքը, բայց արդեն 1829 թվականին գիմնազիան վերականգնվեց։ Շենքը պահպանվել է մինչև մեր օրեր։

1900 թվականին կառուցվել է գիմնազիայի ներկայիս շենքը, որտեղ դպրոցականները սովորում են մինչև այսօր։ Մինչև 1934 թվականը, գիմնազիայի բոլոր աշակերտները գունավոր գլխարկներ էին հագնում, հագուստի միակ տոնական տարրը սպիտակ գլխարկ էր՝ նեղ, սև թավշյա ժապավենով։ 1939 թվականին պատերազմի սկսվելուն պես դպրոցականները վաղաժամ ավարտեցին, իսկ 1944 թվականի ամառային արձակուրդներից հետո դասերը դադարեցին։

1945 թվականի հոկտեմբերի 23-ին վերականգնողական աշխատանքներից հետո դպրոցը պատրաստ էր ընդունել նոր ուսանողներ, և 1945 թվականի նոյեմբերի 4-ին տեղի ունեցավ նրա բացման հանդիսավոր արարողությունը։ 1996 թվականին Սովետսկի թիվ 1 դպրոցը ստացավ գիմնազիայի կարգավիճակ։

Ժամանակակից վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս գիմնազիայում սովորում են ավելի քան 800 աշակերտ, աշխատում է 56 ուսուցիչ։ Գիմնազիայի աշակերտները 9-րդ և 11-րդ դասարաններում պետական ավարտական հավաստագրման, համամիութենական օլիմպիադային մասնակցելու բարձր և կայուն արդյունքներ են ցուցաբերում։ 2008 թվականին գիմնազիան ստացել է տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման համար հիմնական կրթական հաստատության կարգավիճակ։ Ամեն տարի գիմնազիան ընդգրկվում է տարածաշրջանի լավագույն դպրոցների շարքում։

Հայտնի անձիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսուցիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆերդինանդ Կլեմենս (1807-1861 թթ.), մաթեմատիկայի ուսուցիչ[5]
  • Յուլիուս Գերլախ (1819-1873 թթ.), բանասեր, գերմանական եկեղեցու արքեպիսկոպոս

Աշակերտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարլ Բրինկման
  • Ռուդոլֆ Կովալսկի
  • Բրունո Լիբրուկս
  • Յուլիուս Ալբերտ Զիր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Приказ Службы государственной охраны объектов культурного наследия Калининградской области № 17 от 28.03.2011
  2. «Муниципальное автономное общеобразовательное учреждение ГИМНАЗИЯ №1 г.Советск». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 26-ին.
  3. 16. Tilsiter Rundbrief (1986/87), S. 36 f.
  4. Ludwig Adolf Wiese: Das höhere Schulwesen in Preußen. Historisch-statistische Darstellung. Wiegandt & Grieben, Berlin 1864, S. 63–65, sowie 2. Aufl. 1869, S. 97–98 (Digitalisat der Bayerischen Staatsbibliothek).
  5. Clemens war der erste Senior des Corps Masovia.