Տուվարջիևների տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տուվարջիևների տուն
Տեսակտեսարժան վայր, շենք և historic house?
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
ՓողոցՇահումյան փողոց
Քարտեզ
Քարտեզ

Տուվարջիևների տուն՝ բիլիարդատնով (ռուս.՝ Дом Туварджиевых с бильярдной), պատմական արժեք ունեցած մեկուկեսհարկանի կառույց Դոնի Ռոստովի Շահումյան փողոց, 41 հասցեում[1]։ Կառույցը մոտ 100 տարեկան էր[2], XIX դարի վերջի վաճառականի տանը բնորոշ օրինակ էր[3]։ Այս տանը գործել է քաղաքի առաջին բիլիարդատունը[1]։ 2016 թվականին տունը քանդվել է[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի վերջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տունը կառուցվել է XIX դարի վերջում[3]։ Տան մասին առաջին գրավոր հիշատակումը գտնվել է Դոնի Ռոստովի անշարժ գույքի գնահատման ցանկում, որը հրապարակվել է 1894 թվականին։ Այն ժամանակ շինությունը թվագրված էր 67 համարով, իսկ նրա սեփականատերը Աննա Ալեքսանդրի Իվանովան էր։ Ըստ փաստաթղթերի՝ գույքը գնահատվել էր 2750 ռուբլի։ Տեղեկություններ կան, որ այդ նույն թվականին տան սեփականատերեր են դարձել Տուվարջիև եղբայրները՝ Եգորն ու Ստեպանը։ Նրանք գործարար էին, վաճառում էին գինի, դրա համար վարձակալել էին խանութներ, որոնք գտնվում էին Հին շուկայի հրապարակի մոտակայքում[5]։

XX դար[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի սկզբում շինությունը հայտնի է դարձել որպես «Տուվարջիևների տուն՝ բիլիարդատնով», և հենց այդ անվանումով տունը սկսեցին անվանել հետագա տարիներին։ 1904 թվականի դրությամբ տան գնահատված արժեքը եղել է 5500 ռուբլի։ 1911 թվականին անշարժ գույքի սեփականատերեր են դարձել Ստեպան Խրիստոֆորովիչ և Եվգենյա Դմիտրիևնա Տուվարջիևները[1]։ Նրանք վերակառուցեցին տունը՝ նրա արժեքն ավելացնելով 3 անգամ[5]։ Ավելացվել էր ձեղնահարկ, ցոկոլային հարկը սկսեցին օգտագործվել այլ կերպ[1]։ Հայտնվեց բիլիարդի սրահ[6]։ 1913-1914 թվականներին ավելացվեց «Білліардная» («Բիլիարդատուն») ցուցանակը[5], որը պահպանվեց մինչև 2016 թվականը[1]։ Ցուցանակը պատրաստվել էր Միշուստինի հատուկ արհեստանոցում, որը սկզբում գտնվել է հարևանությամբ, ապա՝ մեկ տուն հեռու։ 1920-ական թվականներին բիլիարդի սրահը փակվել է։ XX դարում տանը եղել է մի քանի կոմունալ բնակարան[5], նրա ճակատը հաճախ օգտագործվել է ֆիլմեր նկարահանելիս[1]։

XXI դար[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին տեղեկություն հայտնվեց պատմական արժեք ունեցող տունն ապագայում քանդելու մասին[1]։ Օբյեկտը պահպանելու փորձերին միացավ Հուշարձանների պահպանության համառուսաստանյան միության ռոստովյան բաժանմունքը։ Նրա ներկայացուցիչները տրամադրել էին անհրաժեշտ տեղեկություններ և փաստաթղթեր մշակույթի նախարարությանը՝ խնդրելով տրամադրել պահպանական կարգավիճակ և «Տուվարջիևների տունը՝ բիլիարդատնով» ճանաչել հասարակական արժեք ունեցող օբյեկտ[1][7]։ Հարցը պետք է լուծվեր 2016 թվականի փետրվարին. շինությունը հրաժարվեցին ճանաչել մշակութային ժառանգության օբյեկտ[2]։ 2016 թվականի ապրիլի վերջին տունը քանդվեց[4], նրա տեղում ընթանում է բազմահարկ հյուրանոցի շինարարություն[1][4]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տունը XIX դարի վերջին բնորոշ շինության օրինակ էր[5]։ Գտնվում էր քաղաքի պատմական կենտրոնի տարածքում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Ростовчане пытаются отстоять историческое здание в центре города
  2. 2,0 2,1 Под снос: минкульт не увидел ценности в здании первой бильярдной Ростова-на-Дону
  3. 3,0 3,1 В Ростове снесли здание первой бильярдной//Панорама
  4. 4,0 4,1 4,2 На месте здания первой ростовской бильярдной построят 7-этажную гостиницу
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Активные ростовчане пытаются сохранить уникальный купеческий особняк донской столицы// «МК на Дону»
  6. «Жители Садовой против сноса дома Туварджиевых//Новости». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
  7. Зданию первой бильярдной в Ростове могут присвоить статус памятника//Городской репортер