Տրեզինիի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տրեզինիի տուն
Տեսակշենք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՎասիլիի կղզու շրջան և Սանկտ Պետերբուրգ
Առաջին հիշատակում1721
Հիմնադրված է1721
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Տրեզինիի տուն (ռուս.՝ Дом Трезини), շենք Սանկտ Պետերբուրգում։ Գտնվում է Վասիլիի կղզու շրջանի Տրեզինիի անվան հրապարակում՝ Համալսարանի առափնյա փողոցի 21 հասցեում։ Պատմամշակութային տեսարժան վայր է, հայտնի ճարտարապետ Դոմենիկո Անդրեա Տրեզինիի բնակության վայրն է։ Տունը կառուցելու համար հողատարածքը 1721 թվականին ճարտարապետին հատկացրել է Պետրոս I-ը։

Ընդհանուր նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տան տեսքը՝ կառուցված 1720-ական թթ.

Այս հողատարածքի մասին առաջին հիշատակումը սկսվել է 1721 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ կայսր Պետրոս I-ի հրամանով այս վայրը հանձնվել է ճարտարապետ Դոմենիկո Տրեզինիին իր սեփական տան շինարարության համար։

Մեծ հավանականությամբ շենքի նախագիծը կատարվել է Տրեզինիի կողմից, իսկ շենքի շինարարներն են եղել Ստեֆեն վան Զվիտենը, հետագայում` Միխայիլ Զեմցովը։ Տունը պետրովյան բարոկկոյի նմուշ է, երկհարկանի, բարձր սանդղամուտքով, երկրորդ հարկի մակարդակում եղել է պատշգամբ։ Շինարարությունն ընթացել է դանդաղ, հիմնարկեքը եղել է 1723 թվականին, բայց 1726 թվականին տունը դեռևս տանիք չուներ։

Տրեզինիի հուշարձանը

Այս տանը Տրեզինին ընտանիքի հետ ապրել է կյանքի մայրամուտին։ Երկու սենյակում տեղակայված էր նրա այսպես կոչված դպրոցը, որտեղ նա աշխատում էր ուսանողների հետ։ Տրեզինին մահացել է 1734 թվականին, շենքն անցել է նրա այրուն (ճարտարապետի երրորդ կինը) և երեխաներին[2]։

Երկար ժամանակ տունը մնացել է անփոփոխ, 18-րդ դարի երկրորդ կեսին և 19-րդ դարի առաջին եռամսյակում բակում կառուցվել են բնակելի և կենցաղային շենքերի կառույցները։

1830-ական թվականներին տունը վերակառուցվել է Իվան Լաուտերի նախագծով. վերակառուցվել է ճակատը և ավելացվել է մեկ հարկ։ Շենքի ճակատը զարդարվել է կլասիցիզմի ոճով, երկրորդ հարկի պատուհանները ստացել են կամարների տեսք։ Տունը զարդարվել է վերնահարկով[2]։

Շենքի հերթական վերակառուցումը տեղի է ունեցել հաջորդ սեփականատիրոջ՝ Ե. Ի. Կլոչկովի ցուցումներով։ Վերակառուցման աշխատանքները կատարել է ճարտարապետ Խրիստոֆ Գրեյֆանը, տունը ստացել է էկլեկտիկ տեսք։ Ճակատը զարդարվել է կոշտաքարով, երկրորդ հարկի պատուհանները կառուցվել են ուղղանկյուն ձևերով, ինտերիերը հարստացել է ստուկկո ձևավորմամբ, մի շարք սենյակներ ձեռք են բերել բուխարիներ։

Միաժամանակ կառուցվել է կողաշենքը, որը նայում է դեպի Ակադեմիական նրբանցք։ Այս տեսքով շենքը մնացել է երկար ժամանակ[2]։

1949 թվականին շենքը կրկին վերանորոգվել և ձևավորվել է դասական ոճով[2]։

1995-2010 թթ. շենքի վերակառուցման համար կատարվել է 8 փորձ։ 2005 թվականին տունը բնակեցվել է, բայց նախատեսվել է աշխատանքները սկսել 2010 թվականին։ Վերակառուցումից հետո շենքում է տեղակայվել է հյուրանոց՝ «Կոնկորդ մենեջմենթ և կոնսալթինգ» ՍՊԸ-ի վերահսկողության ներքո[3]։

2014 թվականի փետրվարին շենքի առջև կանգնեցվել է Տրեզինիի հուշարձանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]