Քաղաքացիներ (հուշարձան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Քաղաքացիներ։ Զրույց»
«Քաղաքացիներ։ Զրույց» հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում2008
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԵկատերինբուրգ
Շինության ձևԱրձանախումբ
Ներկա վիճակԿանգուն

«Քաղաքացիներ։ Զրույց» (ռուս.՝ «Горожане. Разговор»), հուշարձան Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում, որը նվիրված է ուրալցի երեք նկարիչ ընկերներին՝ Վիտալի Վոլովիչին (ծնված 1928 թվականին), Միշա Բրուսիլովսկուն (1931-2016) և Գերման Մետելյովին (1938-2006)։ Տեղադրված է Լենինի պողոտայի և Միչուրինի փողոցի անկյունում գտնվող պուրակում։

Բացվել է 2008 թվականի օգոստոսի 18-ին։ Հեղինակն է Անդրեյ Անտոնովը[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լենինի պողոտայի և Միչուրինի փողոցի անկյունում տեղադրված պուրակում կանգնած այս արձանախումբը պատկերում է ուրալցի երեք հայտնի նկարիչներ, երեք ընկերներ Վիտալի Վոլովիչին, Միշա Բրուսիլովսկուն և Գերման Մետելյովին, որոնք աշխույժ զրույց են վարում հենց փողոցի մեջտեղում[1][2]։

Պատկերաքանդակները ձուլված են բրոնզից, ընդ որում՝ քանդակները զգալիորեն խոշոր են նախատիպերից[2]։

Վիտալի Վոլովիչի քանդակի հասակը 2,4 մետր է, Գերման Մետելյովինը՝ 2,15 մ, իսկ Միշա Բրուսիլովսկունը՝ երկու մետրից քիչ պակաս[1][2]։

Բացում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Քանդակագործական հորինվածքը նվիրված է մեր մեծանուն հայրենակիցներին՝ Միշա Բրուսիլովսկուն, Վիտալի Վոլովիչին և Գերման Մետելյովին։ Նրանք ոչ միայն մեր քաղաքի, այլև ողջ Ռուսաստանի այցեքարտն են»,- բացման արարողության ժամանակ նշել է Սվերդլովսկի նահանգապետի վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Լևինը[2]։

«Քանդակը կոչվում է «Քաղաքացիներ։ Զրույց»։ Երեք գործող անձանցից յուրաքանչյուրն ունի իր բնավորությունը, և տարբերվում է ինչպես արտաքնապես, այնպես էլ ներքին վիճակով։ Սա ըստ պլաստիկայի շատ հետաքրքական քանդակ է, և այն արժանի է զարդարելու քաղաքը»,- ասել է Վիտալի Վոլովիչը[2]։

Միշա Բրուսիլովսկին իր հերթին նշել է, որ արձանախումբը գտնվում է իր տան մոտ։ «Ես երբեք չեմ մտածել, որ նման բան կարող էր մեզ հետ պատահել։ Պետք է ասել, որ տարօրինակ զգացում ունեմ. կյանքի շրջանի ավարտի զգացում։ Դա տարօրինակ է, երբ ողջ մարդը կարող է տեսնել իրեն՝ բրոնզաձույլ»,- ասել է Միշա Բրուսիլովսկին[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Памятник «Горожане. Разговор»».
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Фотоотчет «Горожане»». {{cite web}}: Check |url= value (օգնություն)