Ֆոկուս խումբ (պատմվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆոկուս խումբ (այլ կիրառումներ)
Ֆոկուս խումբ
ռուս.՝ Фокус-группа
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
ՀեղինակՎիկտոր Պելևին
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել է2003

«Ֆոկուս խումբ» (ռուս.՝ «Фокус-группа»), ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի փիլիսոփայական-հեգնական պատմվածքը, որը գրվել է 2003 թվականին։ Ներառված է հեղինակային «ДПП (NN)» ժողովածուում[1]։

2007 թվականին «Էքսմո» հրատարակչությունը հրատարակել է նույնանուն ժողովածու, որը, բացի այս պատմվածքից, ներառել է հեղինակի 12 այլ ստեղծագործություններ։ Հետագայում ժողովածուն մի քանի անգամ վերահրատարակվել է։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆոկուս խումբը սոցիոլոգիայի որակական մեթոդ է, որի էությունը առաջադրված խնդիրը քննարկելու համար խումբ հավաքելու միջոցով հետազոտությունների կազմակերպումն է[2]։ Ստեղծագործությունում հավաքվել է յոթհոգանոց խումբ (Դեզդեմոնա, Բարբի, Մոնտիգոմիկ, Շնիկով տիկին, Տելեպուզիկ, Գերազանցիկ, Մայր Հայրենիք)՝ հաղորդավարի (Լուսատու Էակ) ղեկավարությամբ։ Խմբին ներկայացվում է դրախտի ժամանակակից մոդել։ Այդպիսով, պատմվածքում ներկայացվում է հանդերձյալ կյանքի ֆոկուս խումբը[3]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքը հանդերձյալ կյանքի մասին եվրոպական պատկերացման չար ծաղրն է։ Մահից հետո յոթ հոգի հայտնվում են հանդերձյալ կյանքում և սկսում իրենց վերջին ճանապարհորդությունը։ Մահից հետո այն, ինչ նրանց թվում է որպես մարմին, ամենևին էլ մարմին չէ, այլ միայն հիշողություններ այն մասին, թե ովքեր էին իրենք նախկինում։ Հետևաբար ցանկացած միտք ակնթարթորեն հայտնվում է նրանց կերպարի վրա։ Այս ճանապարհին նրանք հանդիպում են խորհրդավոր «Լուսատու Էակին», որն իրեն անվանում է հոգիների ուղեկցող[4]։

«Լուսատու Էակը» խոսում է հումորով և շատ ծիծաղում, ինչպես նաև բոլորին զվարճալի մականուններ է տվել։ Զրույցի ընթացքում էակը յոթ անձանց հոգիներից իմանում է, թե կյանքի ընթացքում որ վայելքներն են նրանց բավականություն պատճառել[4]։

Այնուհետև «Լուսատու Էակը» համոզում է բոլոր հավաքվածներին անցնել խորհրդավոր մեքենայի միջով՝ մի ակնթարթ անսահման երջանկություն ստանալու համար։ Բայց ցանկությունների խորհրդավոր կատարողը այնքան էլ պարզունակ չէ. բոլոր հաճույքներն ունեն իրենց գինը։ Նա, ով դիպչում էր մեքենային, անհետանում էր ուժեղ թրխկոցով։ Բարբի մականունով շիկահերի անհետանալուց հետո մյուսները տատանվեցին և չէին ցանկանում դիպչել մեքենային։ Այդ պահին նրանք իմացան, որ այլընտրանք չունեն. կա՛մ մեքենան, կա՛մ պարզապես անհետանում են անսահմանության մեջ։ Վերջին մարդու անհետացումից հետո բացվում է շրջապատող աշխարհի պատկերը քարքարոտ անապատի տեսքով[4]։

Այսպիսով, հեղինակը ներկայացրել է ավանդականից տարբերվող տեսակետն այն մասյին, թե ինչ է տեղի ունենում մահից հետո[4]։

Կապ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքում Էակը նշում է սպիտակ կիսագուլպաներով և ժապավենով էշի ականջներով մի մարդու. դա «Թվեր» վեպի կերպարի մասին ակնարկ է, որը մահացել է հենց այս տեսքով[5]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին «Կոմերսանտ» պարբերականում գրող, գրաքննադատ Դմիտրի Բիկովը Վիկտոր Պելևինի և նրա «ДПП (NN)» ժողովածուի մասին հոդվածում, հայտարարել է, որ «Ֆոկուս խումբ» պատմվածքը ամբողջ ժողովածուի լավագույն ստեղծագործություն է և հանդերձյալ աշխարհում վարքի ուղեցույց.

Կարծում եմ՝ «Ֆոկուս խումբը» նախազգուշացնում է կարևոր սխալի մասին։ Շատ կարևոր։ Այն հանդերձյալ աշխարհում վարքի նույնքան արժեքավոր ուղեցույց է, որքան տիբեթյան «Մեռյալների գիրքը»։ Հենց այս ձեռնարկն է կամուրջ ծառայում ժողովածուի առաջին և երկրորդ մասերի միջև. իսկապես, երթևեկության յուրատեսակ կանոններ են այս աշխարհից դեպի այդ մեկը տանող ճանապարհին[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Виктор Пелевин «Фокус-группа»» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 12-ին.
  2. «Методы сбора информации. Фокус-группа».
  3. «Виктор Пелевин: Фокус-группа». knigonova.com. Վերցված է 2021 թ․ փետրվարի 12-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 ««Фокус-группа» / Рассказы / Виктор Пелевин :: сайт творчества». pelevin.nov.ru. Վերցված է 2021 թ․ փետրվարի 12-ին.
  5. «Диалектика переходного периода пелевин». RG-Gaming — сайт о современных онлайн играх (ռուսերեն). 2019 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 2021 թ․ փետրվարի 12-ին.(չաշխատող հղում)
  6. «ОБНАРУЖЕН ПЕЛЕВИН». www.kommersant.ru (ռուսերեն). 2003 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2021 թ․ հունվարի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]