1-ին Կրեպոստնոյ նրբանցք (Տագանրոգ)
1-ին Կրեպոստնոյ նրբանցք ռուս.՝ 1-й Крепостной переулок | |
---|---|
«Պետրոսի զորանոցները» | |
Երկիր | Ռուսաստան |
Գտնվում է | Տագանրոգ |
Երկարություն | 1050 մետր |
Սկիզբ | Կոմսոմոլսկի ճեմուղի |
Ավարտ | ձկնամշակող գործարան |
Փոստային ինդեքս | 347900 |
Յանդեքս Քարտեզներում | |
Գուգլ Քարտեզներում |
1-ին Կրեպոստնոյ նրբանցք (ռուս.՝ 1-й Крепостной переулок), նրբանցք ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի կենտրոնական պատմական մասում։ Գտնվում է նախկին Տրոիցկի ամրոցի տարածքում։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գտնվում է Կոմսոմոլսկի ճեմուղու և ձկնամշակող գործարանի շրջանի միջև՝ խորանալով դեպի Ֆլագմանսկի զառիվայրի երկայնքի փոքր փողոցներն ու նրբանցքները։ Հատում է Հունական փողոցը, Պետրոսի փողոցը, Չեխովի փողոցը, Պոլուռոտնի նրբանցքը, Շևչենկոյի փողոցը։ Երկարությունը 1050 մ է։ Տների համարակալումը սկսվում է Հունական փողոցից։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկզբնական անվանումը հայտնի չէ։ Նրբանցքը գտնվում է նախկին Տրոյցկի ամրոցի տեղում[1]՝ սահմանափակելով ամրոցի նախկին «գեներալի» հրապարակը, որտեղ այսօր գտնվում են Տագանրոգի ռադիոտեխնիկական ինստիտուտի «Ե», «Ի» մասնաշենքերի տարածքները, «Կրիստալ» գործարանը[2]։
1-ին Կրեպոստնոյ նրբանցքի՝ Չեխովի և Շևչենկոյի փողոցների միջև ընկած հատվածում պահպանվել է XIX դարի բնօրինակ գետաքարային ճանապարհը[3]։
Նրբանցքում գտնվում են[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՎՏԲ 24 բանկի Տագանրոգի բաժանմունքը՝ շենք 24
- Տագանրոգի ռադիոտեխնիկական ինստիտուտի «Ե», «Ի» մասնաշենքերի տարածքները, «Կրիստալ» գործարանը՝ 34-րդ շենքի շրջանում[2]
- Ստոմատոլոգիական № 3 պոլիկլինիկան՝ շենք 34[2]
- «Պետրոսի զորանոցները»՝ շենք 46[4]
- Սուրբ Նիկողայոս Հրաշագործ եկեղեցին՝ շենք 51[5]
Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
1-ին Կրեպոստնոյ նրբանցք, 46 հասցեում գտնվում է դաշնային նշանակության «Ռազմական բջիջ» («Պետրոսի զորանոցներ») ճարտարապետության հուշարձանը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Киричек М. С., Назаренко И В. Троицкая крепость // Таганрог. Энциклопедия. — Таганрог: Антон, 2008. — С. 740.
- ↑ 2,0 2,1 2,2 Киричек М. С. По ладоням твоих площадей. — Таганрог: Лукоморье, 2007. — С. 26.
- ↑ Пащенко И. Были-небыли Таганрога / рис. В. Протопопова. — Ростов н/Дː Старые русские, 2012. — 299 с.
- ↑ Назаренко И.
- ↑ Киричек М. С. Святые купола Таганрога. — Таганрог: ИП Стадников, 2008. — 170 с.