Boeing 737-ի ավիավթար Կազանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չվերթ 363 Թաթարստան
Կործանված ինքնաթիռը 2 տարի առաջ
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակավիապատահար
Թվականնոյեմբերի 17, 2013
Ժամանակ19:26 MSK (16:26 UTC)
ԲնութագրումՎթարը տեղի է ունեցել վաջէջքի պահին
ՎայրԿազան և Կազան, ,  Ռուսաստան
ՉվերթU9-363
Թռիչքի վայրՌուսաստան Մոսկվա Դոմոդեդովո, Ռուսաստան
Վերջնական կետՌուսաստան Կազան (օդանավակայան), Ռուսաստան
Զոհվածներ50 (բոլորը)
Վիրավորներ0
Aviation Safety Network ID20131117-0
Օդանավ
ՄոդելBoeing 737-500
ԱվիաընկերությունTatarstan Airlines
Կողային համարVQ-BBN
Արտադրման թվական1990 թ. հունիսի 18-ին
Ուղևորներ44
Անձնակազմ6
Կենդանի մնացած0
 Tatarstan Airlines Flight 363 Վիքիպահեստում

Ավիավթար Boeing 737 Կազանում ավիավթար, որը տեղի է ունեցել 2013 թվականի նոյեմբերի 13-ին, Կազանի օդանավակայանում։ Boeing 737-500 ինքնաթիռը, որը պատկանում էր «Թաթարստան» ավիաընկերությանը, իրականացրել էր չվերթ Մոսկվա Դոմոդեդովոյից։ Մոսկվայի ժամանակով 19:26-ին, ինքնաթիռը վթարի է ենթարկվել, երբ իրականացնում էր վայրէջք Կազանում։ Ինքնաթիռում գտնվում էր 50 մարդ, 44 ուղևոր և 6 անձնակազմի անդամները։ Նրանցից ոչ ոք չի փրկվել։

Ինքնաթիռ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չվերթ U9-363, որը իրականացնում էր Boeing 737-500 ինքնաթիռը (գրանցման համարը VQ-BBN[1])։ Ինքնաթիռը արտադրվել է 1990 թվականին, և իր առաջին չվերթը իրականացրել է նույն թվականի հունիսի 18-ին։

Ինքնաթիռը շահագործվել է հետևյալ ավիաընկերությունների կողմից՝

2008 թվականի դեկտեմբերի 19-ին ինքնաթիռը գնվեց «Թաթարստան» ռուսական ավիաընկերության կողմից, և ստացել է գրանցման համար VQ-BBN: Ինքնաթիռը ունի երկու շարժիչ՝ CFM International 56-3B1 արտադրության։ Մինչ վթարի տեղի ունենալը ինքնաթիռը իրականացրել է ավելի քան 36 395 չվերթ «մեկնում-ժամանում», և օդում է գտնվել ավելի քան 51547 ժամ։

Անձնակազմի անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ինքնաթիռի առաջին հրամանատար - 47 ամյա Ռուստեմ Գաբդրախմանովիչ Սալիխով։ Օդում անցկացրել է ավելի քան 2736 ժամ։
  • Ինքնաթիռի երկրորդ հրամանատար - 47 ամյա Վիկտոր Նիկիֆորովիչ Գուցուլ։ Օդում անցկացրել է ավելի քան 2093 ժամ։

Ինքնաթիռում կար չորս սպասուհի։

  • Նուրիյա Դաֆիյատովնա Զարիֆուլինա, 56 տարեկան - հին սպասուհի։
  • Ինգա Ռաֆաիլեվնա Գարիֆուլինա, 42 տարեկան։
  • Օլգա Ստանիսլավովնա Կաբանովա, 25 տարեկան։
  • Դամիր Ֆարդատովիչ Հայդարով, 24 տարեկան։

Զոհվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնաթիռում գտնվում էր 44 ուղևոր, և 6 անձնակազմի անդամներ։ Վթարի հետևանքով բոլորը զոհվել են[2][3][4]։

Զոհվածների թվում էր Թաթարստանի ՖՍԲ-ի ղեկավար Ալեքսանդր Անտոնովը[5]։ Նաև ինքնաթիռի մեջ գտնվում էր Թաթարստանի նախագահի որդին՝ Իրեք Մինիխանովը[5], և շախմատիստ Գուլնարա Ռաշիտովան[6]։

Զոհվածների քաղաքացիությունը[7]
Քաղաքացիություն Ուղևորների
քանակը
Անձնակազմի անդամների
քանակը
Ընդհանուր
 Ռուսաստան 42 6 48
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն 1 0 1
{{{2}}} Ուկրաինա 1 0 1
Ընդամենը 44 6 50

Հետաքննություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախաքննությունը իրականացվում է Միջպետական ավիացիոն կոմիտեի մասնակցությամբ, ռուսական ավիացիայի և այլ պատասխանատու գերատեսչությունների համաձայնությամբ[8]։

Դեպքի վայրում հայտնաբերվել են արկղերի տարաներ, որը որոշակի վնասվել էր։

2013 թ. նոյեմբերի 19-ին ՄԱԿ-ը հայտնեց, որ պարամետրային ձայնագրիչը եղել է գաղտնազերծված։ Օդաչուները ինքնաթիռի արագությունը որոշակիորեն նվազեցրել են։ Ինքնաթիռը բախվել է գետնին 450 կմ/ժ արագությամբ։

ՄԱԿ-ի որոշմամբ ձայնային ձայնագրիչը չեն հրապարակելու[9]։

Ազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վթարը տեղի ունենալուց հետո, կառավարությունը որոշում է, որ օդանավակայանը պետք է փակվի մի քանի օրով[10]։

Վնաս և փոխհատուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնաթիռը գնվել էր 580 մլն. ռուբլով։ 6 անձնակազմի անդամները աշխատանքի էին անցել 100 հազար ռուբլով։ Ընդհանուր գումարը ապահովագրության վճարների կազմել է 9,5 մլն դոլար։ Ընկերությունը վճարվել է 44 զոհված ուղևորների ընտանիքին 2,025 մլն ռուբլի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Boeing 737 - MSN 24785 - VQ-BBN». airfleets.net. Վերցված է 17 ноября 2013-ին.
  2. «Список погибших (данные МЧС)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 19-ին.
  3. «Список погибших (данные авиакомпании)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 2-ին.
  4. Список погибших в авиакатастрофе в Казани, ria.ru
  5. 5,0 5,1 «При крушении «Боинга» в Казани погиб сын президента Татарстана». Լենտա.ռու. 2013 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 17-ին.
  6. «В авиакатастрофе в Казани погибла двукратная чемпионка Татарстана Гульнара Рашитова». ChessNews. 2013 թ․ նոյեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 24-ին.
  7. «Жертвами авиакатастрофы в Казани стали две иностранки». РБК. 2013 թ․ նոյեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 18-ին.
  8. Ъ - Упавший в Казани Boeing был исправен
  9. Боинг-737-500 VQ-BBN Արխիվացված 2015-10-13 Wayback Machine // Сайт Межгосударственного авиационного комитета, обновлено 29.11.2013
  10. «Сертификат эксплуатанта ОАО «Авиакомпания «Татарстан» будет аннулирован с 31 декабря 2013 года». Приказ от 19 декабря 2013 года № 845. Федеральное агентство воздушного транспорта. 2013 թ․ դեկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]