Իոան Ռուսի հուշարձան (Բատայսկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իոան Ռուսի հուշարձան (Բատայսկ)
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում2012
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԲատայսկ
Նյութբրոնզ

Իոան Ռուսի հուշարձան (ռուս.՝ Памятник Иоанну Русскому), բրոնզե քանդակագործական կառույց, որի բացումը տեղի է ունեցել 2012 թվականի հոկտեմբերի 15-ին Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Բատայսկ քաղաքում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հոկտեմբերի 15-ին Բատայսկի ավիաավանի պուրակում տեղի է ունեցել ուղղափառ սուրբ Իոան Ռուսի հուշարձանի բացումը[2]։ Աշխարհում կա ընդամենը երեք նման հուշարձան, և նրանցից մեկն այժմ գտնվում է Ռուսաստանում։ Սուրբ Իոան Ռուսի հիշատակի օրը ուղղափառները նշում են ամեն տարի հունիսի 9-ին։ Սրբի մասունքների մոտ, որոնք պահվում են Հունաստանում, ամեն տարի ժամանում են հազարավոր մարդիկ։

Հուշարձանը պատրաստված է բրոնզից։ Այն տեղադրվել է երկու մետր բարձրությամբ պատվանդանի վրա։ Հուշարձանի ընդհանուր բարձրությունը 6 մետր է։ Այն երեսպատելու համար օգտագործվել է գրանիտ։

Հուշարձանն ունի երկու համահեղինակ քանդակագործ` Սերգեյ Օլեշնյան և Անդրեյ Դեմենտևը[1]։ Ենթադրվում է, որ հուշարձանի մոտ ժամանակի ընթացքում պետք է սկսվի Սուրբ Իոան Ռուսի տաճարի շինարարությունը[3]։

Հուշարձանը տեղադրելու վայրի ընտրությունը պատահական չէ, քանի որ ավիաավանը Բատայսկի շրջան է, որն ունի պատմական կապ զինվորական ծառայության հետ։ Իսկ Իոան Ռուսը, որը մահացել է 40 տարեկան հասակում, սկզբում եղել է Պետրոս I-ի բանակի զինվոր[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Памятник Иоанну Русскому
  2. «В Батайске открыли памятник Святому Иоанну Русскому». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 1-ին.
  3. Официальный портал Администрации Батайска