Ուոլթ Ուիթմենի հուշարձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուոլթ Ուիթմենի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
ՃարտարապետMikhail Posokhin?
Ստեղծում2009
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՄոսկվա
Շինության ձևՀուշարձան
Նյութբրոնզ և գրանիտ
Ներկա վիճակԿանգուն

Ուոլթ Ուիթմենի հուշարձան (ռուս.՝ Памятник Уитмену), ամերիկացի բանաստեղծ, հրապարակախոս, ամերիկյան ժամանակակից պոեզիայի հիմնադիր Ուոլթ Ուիթմենին նվիրված հուշարձան Մոսկվայում։ Բացվել է 2009 թվականին։ Գտնվում է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի 1-ին հումանիտար կորպուսի մուտքի մոտ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուոլթ Ուիթմենը (1819-1892 թթ.) ամերիկացի բանաստեղծ, հրապարակախոս, ամերիկյան պոեզիայի բարեփոխիչներից է։ Հեղինակել է «Խոտի տերևներ» գրական հավաքածուն։ Նա ամերիկյան գրականություն բերեց ազատ ոտանավորը։

Բանաստեղծի հուշարձանը Մոսկվայում բացվել է 2009 թվականի հոկտեմբերի 14-ին՝ Մոսկվայի պետական համալսարանի առաջին հումանիտար շենքի առջև, բանաստեղծի 190-ամյակի կապակցությամբ։ Հուշարձանը Մոսկվա քաղաքին է նվիրել Վաշինգտոնի քաղաքապետարանը՝ ի պատասխան Մոսկվայի իշխանությունների՝ ամերիկյան մայրաքաղաքին ռուս բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի հուշարձան նվիրելու 2000 թվականի որոշման։ Հուշարձանի բացման արարողությանը ներկա են գտնվել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ՄՊՀ ռեկտոր Վիկտոր Անտոնովիչ Սադովնիչին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը և այլք։

Հուշարձանի հեղինակներն են Ռուսաստանի պատվավոր ճարտարապետ Մ. Մ. Պոսոխինը, Ռուսաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Ալեքսանդր Նիկոլաևիչ Բուրգանովը, ովքեր նաև Վաշինգտոնում գտնվող Ալեքսանդր Պուշկինի հուշարձանի հեղինակներն են[1]։ Վաշինգտոնում գտնվող շրջանաձև սյուն է, որի վերևում տեղադրված է թևավոր Պեգասի քանդակը։

Հեղինակները նույն կերպով են քանդակել նաև Ուոլթ Ուիթմենի Մոսկվայում գտնվող քանդակը։ Բանաստեղծը կանգնած է գլխարկն աջ ձեռքին`ցածր պատվանդանի վրա։ Նրա հետևում Պեգասով սյունն է։

Պատվանդանի վրա ռուսերեն և անգլերեն մակագրություններով հուշատախտակ կա.

Ուոլթ Ուիթմենը ամերիկացի մեծ բանաստեղծ է։ Դուք, ռուսներդ, և մենք ամերիկացիներս, այսքան հեռու ենք, այնքան տարբեր ենք թվում, բայց ամեն դեպքում մեր հայրենիքները նման են ...

Տեխնիկական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանի բարձրությունն ավելի քան երեք մետր է։ Քանդակները բրոնզից են, պատվանդանը` շագանակագույն գրանիտից։ Հուշարձանի տարածքը բարեկարգված է։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Памятники монументального искусства Москвы: справ. изд. / Департамент культурного наследия г. Москвы. - М.: ООО «Милк Эдженси», 2016. - 404 с.: с. 264. ISBN 978-5-9907078-1-8.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին պատկերներ
Ուոլթ Ուիթմենի հուշարձան