Սուրբ Աստվածածնի Վերափոխման եկեղեցի (Նեդվիգովկա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածնի Վերափոխման եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածնի Վերափոխման եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՆեդվիգովկա (Մյասնիկովի շրջան) և Ռոստովի մարզ
Դավանանքուղղափառություն
ԹեմՌոստովի և Նովոչերկասկի թեմ
Հիմնական ամսաթվերը1914
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Ճարտարապետական ոճէկլեկտիզմ և էկլեկտիկ ճարտարապետություն
Հիմնադրված1914
Քարտեզ
Քարտեզ
 Church of the Dormition of the Theotokos, Nedvigovka Վիքիպահեստում

Սուրբ Աստվածածնի Վերափոխման եկեղեցի (ռուս.՝ Церковь Успения Богородицы),  ուղղափառ տաճար ՌԴ Ռոստովի մարզի Մյասնիկովի շրջանի Նեդվիգովկա գյուղում։ Ենթարկվում է Ռոստովի և Նովոչերկասկի թեմին։ Կառուցվել է XX դարի սկզբին։ Մշակութային ժառանգության օբյեկտ է[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ Նեդվիգովկա գյուղում Սուրբ Աստվածածնի Վերափոխման եկեղեցի կառուցվել է դեռևս 1796 թվականին։ Նրա պատերը քարե էին, իսկ գմբեթը և զանգակատունը` փայտե[2]։ Ժամանակի ընթացքում այն խարխլվել է, և 1905 թվականին որոշվել է հին տաճարի փոխարեն մոտավորապես նույն տեղում և նույն անունով կառուցել նոր տաճար։ Ճարտարապետի անունը ստույգ հայտնի չէ, բայց ենթադրվում է, որ շինարարությունն իրականացվել է Գրիգորի Վասիլևի նախագծով[3]։ Հիմնական շինարարական աշխատանքներն ավարտվել են 1914 թվականին[2][3]։

1937 թվականին տաճարը փակվել է և թալանվել, եկեղեցական գրադարանն ու արխիվը այրվել են, վանահայր Հովհան Զագրավսկին ձերբակալվել է և աքսորվել[4]։ 1943 թվականին, գերմանական օկուպացիայի ժամանակ, եկեղեցին վերաբացվել էր[2]։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին կարմիրաղյուսային էկլեկտիզմի նմուշ է։ Նրա ճարտարապետության մեջ զուգորդվում են ինչպես հինռուսական ճարտարապետության, այնպես էլ մոդեռնի տարրեր (մասնավորապես, սեղանատան մեծ կիսաշրջանաձև պատուհանների բացվածքները)։ Շենքը խաչաձև է, վրանածածկով հինգ սոխագմբեթներն առանձնանում են խիստ համաչափությամբ։ Զանգակատունն անմիջականորեն հարում է եկեղեցու շենքին և գտնվում է նրա արևմտյան մուտքի մոտ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Памятники истории и культуры (объекты культурного наследия) народов Российской Федерации». old.kulturnoe-nasledie.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 23-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Церковь Успения Богородицы в Недвиговке - самая необходимая и подробная информация о достопримечательности: фото места, описание, контакты – адрес, телефон, официальный сайт» (ռուսերեն). www.rutraveller.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 23-ին.
  3. 3,0 3,1 3,2 Елена Александровна Пугачёва, Алексей Сергеевич Злыгостев. Ergonomic-Data.com, E-Mail webmaster@historic.ru. «История архитектуры Нижнего Дона и Приазовья (Кукушин В.С.)». rostov-region.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  4. «Недвиговка|Церковь Успения Пресвятой Богородицы». sobory.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 23-ին.