Օտար արյուն (պատմվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օտար արյուն
ռուս.՝ Чужая кровь
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևպատմվածք
ՀեղինակՄիխայիլ Շոլոխով
Երկիր ԽՍՀՄ
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1926
Հրատարակվել է1926

«Օտար արյուն» (ռուս.՝ «Чужая кровь»), խորհրդային ռուս գրող Միխայիլ Շոլոխովի պատմվածքը՝ գրված 1926 թվականին։

Հրատարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ «Օտար արյուն» պատմվածքը հրատարակվել է «Լազուրե տափաստան» ժողովածուում, «Նոր Մոսկվա» հրատարակչություն, 1926 թվական[1]։ Ներառվել է «Կոլչակի, եղինջի և այլնի մասին» (1927) և «Լազուրե տափաստան։ Դոնի պատմվածքներ» (1926) հեղինակային ժողովածուների մեջ[1]։ 1928 թվականին պատմվածքը հրատարակվել է «Խորհուրդների արշալույսին» ժողովածուի կազմում։ Մ. Շոլոխովի 1927 թվականի հոկտեմբերի 24-ի նամակը[1].

Նախանցյալ օրը (շաբաթ) անսպասելիորեն ստացել եմ 50 ռուբլի, անսպասելիորեն, քանի որ չգիտեի և չէի տեսել, որ «Լազուրե տափաստանի» իմ 2 պատմվածքները ներառվել են «Моск. рабочий» հրատարակչության՝ քաղաքացիական պատերազմի մասին լավագույն ստեղծագործությունների ժողովածուում։ Եվ ահա գրականության կորիֆեաների հետ միասին այնտեղ հայտնվել է և այս մեղսավորը։

Միխայիլ Շոլոխովն իր «Օտար արյուն» պատմվածքը համարել է «ամենաուժեղներից» և այն նվիրել Ա. Ս. Սերաֆիմովիչին[1]։

Դիպաշար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործության սյուժեի հիմքում ընկած է Դոնի քաղաքացիական պատերազմի ժամանակների պատմությունը։ Պատմվածքի գլխավոր հերոս Գավրիլա պապի միակ որդուն՝ Պետրոյին սպանել էին։ Պատահականության բերումով Գավրիլա պապը կնոջ հետ մահից փրկում են ջոկատի մարտիկ Նիկոլայ Կոսիխին, նրա համար հոգ տանում որպես հարազատի, կապվում են հետը և նրան սկսում կոչել Պետրո՝ զոհված որդու անունով։ Կազդուրումից հետո Նիկոլայը որոշ ժամանակ ապրում է ծերունիների հետ, բայց հետո վերադառնում է իր հայրենիք՝ Ուրալ՝ թողնելով ծերունիներին արցունքով չամոքված «չի վերադառնա» բառերով։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքի գլխավոր հերոսը և կերպարը Գավրիլա պապն է (Գավրիլա Վասիլևիչ), պառավը՝ Գավրիլա պապի կինը։ Նիկոլայ Կոսիխը ծնվել էր Ուրալում, աշխատել չուգունաձուլական արտադրամասում, ջոկատի անդամ էր, որին Գավրիլա պապը փրկում է մահից և ընդունում որպես իր որդի։ Պատմվածքում կան նաև անանուն կերպարներ՝ կարմիրբանակային գնդի հրամանատարը, որը Գավրիլա պապին խնդրում է հոգ տանել վիրավոր Նիկոլայ Կոսիխի համար, ավազակներ, որոնք ջոկատայիններ են սպանում Գավրիլա պապի բակում, մեծ ավանի խորհրդի նախագահ, ինչպես նաև անանուն կերպար, որն ուղեկցում է ջոկատայիններին, հաց է հավաքում ստանիցայի բնակիչներից, մեռնում է ավազակների ձեռքով, հարևան երիտասարդ, որը Գավրիլա պապին հաղորդում է որդու հետ ծառայակից Պրոխոր Լիխովիդովի՝ ստանիցա վերադառնալու մասին։ Պրոխոր Իգնատիչ Լիխովիդովը ծառայել էր Պետրոյի հետ, նա է հաղորդում Գավրիլա պապին որդու մահվան մասին։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականագետ և քննադատ Վ. Ց. Գոֆենշեֆերը գրել է[2].

...այն փաստը, որ կույր ծերունին հաղթահարում է <...> բոլշևիկների հանդեպ ատելությունն ու նրանց մեջ գտնում հարազատ ու մոտ մարդու, մեծ ներուժ է, որը յուրատեսակ ճանապարհներով կարող է բեկում մտցնել կազակի գիտակցության մեջ։

Գերման Սերգեևիչ Երմոլաևը ամենահեղինակավոր օտարերկրյա շոլոխովագետներից մեկն է[1] և կարծում էր, որ «Օտար արյուն» պատմվածքի մեջ Միխայիլ Շոլոխովը ցույց է տվել իր լիրիկական ներուժը՝ «ուժեղ և հուզիչ պատկերելով հայրական սիրո զգացումը, որն առաջացել է հին կազակի սրտում իր քաղաքական թշնամու հանդեպ»[3]։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

1964 թվականին «Օտար արյուն» պատմվածքի հիման վրա «Մոսֆիլմ» կինոստուդիայում նկարահանվել է հեռուստատեսային գեղարվեստական «Ինքնաբուխ սեր» ֆիլմը, բեմադրող ռեժիսոր՝ Վլադիմիր Մոնախով, սցենարի հեղինակ՝ Առնոլդ Վիտոլ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Шолоховская энциклопедия/ Колл. авторов; глав. ред. Ю. А. Дворяшин; вступ. ст. М. М. Шолохов. — М.: Издательский дом «СИНЕРГИЯ», 2013. — 1216 с.: ил. ISBN 978-5-94238-022-9
  2. Михаил Шолохов. М., 1940. С. 38—40
  3. Шолохов и его творчество. СПб., 2000. С. 27—28

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Шолоховская энциклопедия/ Колл. авторов; глав. ред. Ю. А. Дворяшин; вступ. ст. М. М. Шолохов. — М.: Издательский дом «СИНЕРГИЯ», 2013. — 1216 с.: ил. ISBN 978-5-94238-022-9

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]