Участник:Laura789lar

Материал из Википедии — свободной энциклопедии
Перейти к навигации Перейти к поиску

Հայաստանն ունի շատ հարուստ բնաշխարհ:Հայաստանում հանդիպում է ավելի քան 3200 բուսատեսակ, որոնցից 120-ը աճում է միայն Հայաստանում: Նույնիսկ բազմաթիվ տեսակներ կոչվում են հենց Հայաստանի կամ նրա առանձին մասերի անուններով: Բազմազան է նաև կենդանական աշխարհը, որտեղ հաշվվում է մոտ 12000 կենդանատեսակ: Դրանցից շատերը նույնպես հատուկ են միայն հայկական բնաշխարհին:Հայաստանի բնաշխարհը: Արագած լեռ Հայաստանի բնությունը մեծ դեր է խաղացել հայ ժողովրդի պատմության մեջ: Այնպես, ինչպես Ջրհեղեղից հետո այն դարձավ նոր մարդկության ձևավորման օջախ, այդպես էլ հետագայում հայոց բնությունը ձեռք է մեկնել իր ժողովրդին` հզոր թշնամիների դեմ պայքարի ժամանակ: Սարերի ու ձորերի շնորհիվ էին հայերի ամրոցներն այդքան անառիկ ու անմատչելի: Գետերը վարարում էին, երբ ոսոխը անցնում էր նրանց միջով, իսկ լճերն իրենց փայլով կուրացնում էին թշնամիների աչքերը:Հայաստանի բնաշխարհը Բազմաթիվ երկեր և բանաստեղծություններ են նվիրված հայոց բնությանը, որտեղ երևում է, թե որքան է այն համահունչ հայ ժողովրդի դարավոր անցյալի ու մշակույթի հետ