Участник:Margo Sargsyan

Материал из Википедии — свободной энциклопедии
Перейти к навигации Перейти к поиску

Հնագիտական պեղումներ

[править | править код]

Ներածություն

[править | править код]

Տարիների, դարերի ընթացքում մարդու շրջակայքում կուտակվում են հողի շերտեր, որոնք պահպանում են անցյալի տարբեր իրեր.հագուստ, ամանեղենի մնացորդներ, աղբ, զանազան կոճակներ, կորած դրամներ և այն:Սա հողի մշակութային շերտն է :

Երկրագնդի յուրաքանչյուր անկյուն ենթարկվում է մանրազնին ուսումնասիրության:Սակայն հողի շերտի տակ գիտնականները գտնում են ոչ միայն կենցաղային իրեր, այլ նաև ավերակներ, անցյալի քաղաքներ, որոնց բնակչությունը ինչ-որ պատճառներով կամ լքել է այն, կամ էլ քաղաքը կործանվել է բնական աղետներից:

Առաջներում, երբ մարդ մահանում էր, նրա հետ թաղում էին ամաններ,ուտելիք, զարդեր, զենքեր, մտածելով, որ հանդերձյալ կյանքում նա դրանք օգտագործելու է:Պատահում էր, որ գերեզմանի վրա բարձր հողաթումբ էին պատրաստում և գերեզմանը վերածվում էր դամբարանի:Նման դամբարանները առավել հեշտ է հայտնաբերել:Գիտնականները դրանք պեղում են և գտնում տարատեսակ իրեր, որոնք աչքի են ընկնում իրենց գեղեցկությամբ:

Հողի մշակութային շերտն էլ է բաղկացած ենթաշերտերից.ամենաստորին շերտերը պատկանում են քարի դարին. այնուհետև բրոնզեդարյան մնացորդներն են, հետո մ.թ.ա. 8-6-րդ դարերի տարբեր մշակույթների հետքերն են , իսկ ամենավերին շերտում ՝դամբարաններում կամ ծովի հատակին հայտնաբերված նյութերը թվագրվում են 5-4-րդ դարերին:

Հնագետն ու պեղումները

[править | править код]

Առանց հնագետի պեղումներ անելն արգելված է :Որևէ իր գտնելու դեպքում հնարավոր է դա անզգուշության հետևանքով չնկատել կամ կոտրել, քանի որ առարկանները, մնալով հողի շերտերում, դառնում են ավելի փխրուն կամ փորողը կրող է իրար խառնել հողի այն շերտերը, որոնցում պահպանված առարկաները գտնվում են :

Հնագետի աշխատանքը բավական մեծ ուշադրություն է պահանջում, քանի որ նա պիտի շոշափի ու տնտղի հողի յուրաքանչյուր հատվածը, որպեսզի չվրիպի նույնիսկ ամենափոքր ուլունքը կամ հատիկը:Հնագետներն ունեն հատուկ վրձիններ և դանակներ, որոնց օգնությամբ մաքրում և հողից հանում են փխրուն , կիսաքայքայված առարկաները:Հնագիտական պեղումների արդյունքում պատմաբանները իմանում են մեր նախնիների ապրելակերպի ու մշակույթի մասին:

Գիտնականները հետազոտում են Երկիր մոլորակը և իրենց հետազոտությունները նրանք սկսում են նախնադարից:Հնագիտակական պեղումների արդյունքները կարող են շատ բան հաստատել կամ հերքել:Դրանք հնարավորություն տվեցին իմանալու , թե ինչպես է կառուցապատված եղել մ.թ.ա.782 հիմնադրված Էրեբունի բերդաքաղաքը:

Հայաստանի հնավայրերը

[править | править код]

Բազմաթիվ հնավայրեր կան նաև Հայաստանում:Դրանց պեղումները սկսվել են 19-րդ դարի 70-80-ական թվականներին:Մեծ ջանքեր են ներդրվում քարի և մետաղների դարերի <<ժառանգությունը>> հայտնաբերելու և ուսումնասիրելու համար:Պեղվում են նաև միջնադարյան դամբարանադաշտեր, հնագույն բնակավայրեր, բերդեր և այլ հուշարձաններ:

Արժեքավոր են Լճաշենի, Շենգավիթի, Գառնիի, Ամբերդի, Էրեբունիի, Կարմիր Բլուրի և էլի շատ հնավայրերի պեղումներ:Դրանք պատկերացում են տալիս հայ ժողովրդի տարբեր ժամանակաշրջանների պատմության, տնտեսության, հասարակական կյանքի , մշակույթի մասին:

Հնագիտական պեղումների շնորհիվ ապացուցվել է , որ Հայկական լեռնաշխարհը եղել է մարդկության բնակության և քաղաքակրթության ծագման հնագույն կենտրոններից:

Պեղածո առարկաները ցուցադրվում են թանգարաններում՝դառնալով ընդհանուր սեփականություն:Որոշներն էլ վերածվել են թանգարանի բաց երկնքի տակ: